ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ 5 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ` պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:
ՔՀԾ-ից հաղորդում են. «Քրեական գործով կատարված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով՝ նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց, բացի այդ, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի զանգվածային ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ընդգրկված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար, այդ թվում` ղեկավար անձինք, ովքեր ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու և պատճառված վնասը նվազեցնելու դիմաց, խմբով` նախնական համաձայնությամբ, Արծվաբերդի անտառտնտեսության 3 անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք շահադիտական և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անհիմն կերպով նվազեցրել են ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասների իրական չափերը և այդ մասին կեղծ տեղեկություններ մտցրել ստուգման վերաբերյալ կազմված ակտում:
Պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու համար անտառապետերին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար տեսչության մյուս պետական տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Երկու անտառապետերի և պետական տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ինչպես Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, հիշյալ քրեական գործի շրջանակներում, «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգումների դրվագով մեղադրանքներ էին առաջադրվել 6 անձանց, այդ թվում` ՀՀ բնապահպանական նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության 3 պաշտոնյաներին և 2 անտառապետերին: Այսպիսով, նշված քրեական գործով ընդհանուր առմամբ 11 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, որոնցից 10-ը ղեկավար պաշտոնատար անձինք են:
Նախաքննությունը շարունակվում է»։
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03