Պերուի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները գործող նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկիի իմփիչմենթի օրինագիծ են ներկայացրել, որին կասկածում են այն բանում, որ նրա հետ կապ ունեցող ընկերությունները 2004-ից 2012 թվականներին բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից մոտ 4,8 մլն դոլարի քողարկված կաշառք են վերցրել, հայտնում է Reuters-ը:
Պերուացի խորհրդարանականները հայտարարել են, որ Կուչինսկին նախագահի պաշտոնն այլեւս չի կարող զբաղեցնել էթիկական նկատառումներով՝ Odebrecht-ի հետ կապերի պատճառով: Նախկինում ընկերության ղեկավարությունը խոստովանել էր, որ կաշառք է տվել Լատինական Ամերիկայի պաշտոնյաներին:
Ընդդիմության կարծիքով՝ նախագահը իր պարտականությունների կատարմանը «բարոյապես անընդունակ է», քանի որ իր հայտարարություններում բազմիցս սուտ է խոսել: Մասնավորապես՝ դա կապված է նախագահի հետ կապ ունեցող ընկերությունների օգտին Odebrecht-ի 4,8 մլն դոլար վճարումների հետ:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ քննչական խումբը նախկինում արդեն կոռուպցիայի գործով նախաքննություն է սկսել: Պարզվել է, որ First Capital Partners եւ Latin American Enterprise Fund Managers ընկերություններին Բրազիլիայի շինարարական հսկան, որը տարբեր երկրներում ներգրավված է կոռուպցիոն հանցագործությունների մեջ, խոշոր գումարներ է փոխանցել ինչ-որ խորհրդատվական ծառայությունների համար:
Այս տեղեկությունները վերջերս հրապարակել են Պերուի Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները: Կուչինսկին կտրականապես հերքել է իր մասնակցությունը կոռուպցիային:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02