Լիբիայի նախկին ղեկավար, «արաբական գարնան» ժամանակ պաշոնանկ արված ու սպանված Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, մտադիր է մասնակցել երկրում կայանալիք նախագահական ընտրություններին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին Egypt Today-ի հետ զրույցում հայտնել է Քադաֆիների ընտանիքին մոտ աղբյուրը:
«Սեյֆ ալ Իսլամը կառաջադրվի սպասվող նախագահական ընտրություններում, որոնք, հավանաբար, կկայանան 2018թ. կեսին»,-ասել է աղբյուրը:
Նշվում է, որ Քադաֆիի որդին արդեն նախընտրական ծրագիր ունի: Նա հույս ունի ՄԱԿ-ի աջակցությամբ Լիբիայում վերականգնել կայունությունը, ամրապնդել անվտանգությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սեյֆ ալ Իսլամը մոտ 6 տարի գերության մեջ է գտնվել «Աբու Բաքր աս Սիդիք» զինված խմբավորման անդամների մոտ ու ազատ է արձակվել Լիբիայի խորհրդարանի հայտարարած համընդհանուր համաներման արդյունքում:
Հայտնի է, որ 2011թ. Քադաֆիի տապալումից հետո, նրա ու ընտանիքի մյուս անդամների նկատմամբ «որս» էր սկսվել: Ապստամբները սպանել են Քադաֆիին ու նրա մյուս որդուն՝ Մութասիմին: Մինչդեռ որդիներից մյուսը՝ Համիսը, զոհվել է Տրիպոլիի ռմբակոծության ժամանակ: Ինչ վերաբերում է Սեյֆ ալ Իսլամին, ապա նա գերեվարվել էր 2015թ. ու մահապատժի դատապարտվել:
Այժմ Լիբիայում քաղաքական ճգնաժամ է ու երկիշխանություն. երկրի արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ ՄԱԿ-ի ու Եվրոպական Միության աջակցությամբ ձևավորված ժամանակավոր կառավարությունը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02