Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ երկիրն իսրայելական Aeronautica ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծել է անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկություն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ այժմ Բաքուն ռազմական արդյունաբերության ոլորտում բանակցում է նաև թուրքական Aselsan ընկերության հետ:
«Մենք որոշել ենք Alov գործարանին կից բացել ծառայությունների կենտրոն: 2018թ. մտադիր ենք օտարերկրյա գործընկերների հետ մի շարք նախագծեր իրագործել: Դրանց շրջանակում նախատեսել ենք մշակել 23 միլիմետր տրամաչափով դիպուկահար հրացան՝ մինչև 3.000մ գործողության շառավղով»,- ասել է Ջամալովը:
Նա հավելել է, որ աշխատանք է տարվում «թշնամական» անօդաչուների որսմանն ուղղված ծրագրերի ստեղծման ուղղությամբ:
«Բացի այդ, մի շարք մշակումներ են իրականացվում հեռակառավարվող ավիառումբերի գծով: Սկսվել են կումուլյատիվ արկեր կրող անօդաչուների առաջին փորձարկումները: Մենք նաև բանակցություններ ենք սկսել մի շարք երկրների հետ էլեկտրամագնիսական սպառազինության ստեղծման վերաբերյալ»,-նշել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02