ARM | RUS |

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

19.12.17 | 12:18

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանին և Սամվել Արսենյանին՝ ի գնահատություն երկրին և ժողովրդին մատուցած իրենց օգտաշատ ծառայությունների:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա երեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Фото Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ.Այնուհետև մեծարյալների գնահատարժան ծառայություններին անդրադարձան նրանց գործընկերներն ու մտերիմները: Պրն. Սուրեն Զոհրաբյանը ներկայացրեց Սամվել Արսենյանի եկեղեցանվեր իրագործումները: Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն անդրադարձավ Արզաս Ոսկանյանի վաստակաշատ գործունեությանը: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի փոխտնօրեն Սահականուշ Սահակյանը խոսեց Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու մասին: Ստեփան Ռոստոմյանի գնահատելի վաստակը ներկայացրեց պրոֆեսոր Աննա Արևշատյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց տիար Սամվել Արսենյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանից տեղեկացանք Տիրախնամ թեմին մատուցած Ձեր օգտաշատ ծառայությունների մասին: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ Դուք ինքնաբուխ սիրով հովանավորեցիք Գնդեվազ գյուղի Սուրբ Եղիշե մատուռի և մատաղատան կառուցման և տարածքի բարեզարդման աշխատանքները: Ձեր եկեղեցանվեր հանձնառությունը բարի վկայություն է Ձեր աստվածսիրության, ազգասիրության ու եկեղեցասիրության:

Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատավոր Մեր զավակները շարունակում են աստվածահաճո իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությանց բարձր գնահատանքով և սիրով ընդառաջ թեմակալ առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը:

Фото Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ.Վստահ ենք, որ մեր Եկեղեցու նկատմամբ Ձեր որդիական զգացումները պիտի շարունակվեն արդյունավորվել աստվածահաճո նորանոր գործերով՝ ի շահ սիրեցյալ մեր ժողովրդի և ի զորացումն համազգային մեր կյանքի»:

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց Արզաս Ոսկանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Գոհունակություն է Հայրապետիս համար անդրադառնալ հայ երաժշտարվեստի ասպարեզում շնորհաշատ հայորդուդ բեղմնավոր գործունեությանը: Կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Դուք երիտասարդ հասակից սկսեցիք ելույթները հայաստանյան ու արտերկրի բեմերում` Ձեր աստվածպարգև տաղանդի արգասիքները մատուցելով արվեստասեր հասարակությանը:

Իբրև երգահան` ստեղծագործական արդյունավոր գործունեությամբ հավաքեցիք ու մշակեցիք հարյուրավոր հայկական երգեր ու մեղեդիներ` ղեկավարելով ժողովրդական երգերի հավաքման բազմաթիվ գիտարշավներ Հայաստանի տարբեր շրջաններ ու բնակավայրեր: Վաստակաշատ Ձեր գործունեության տարիներին ստեղծեցիք ու ղեկավարեցիք նաեւ ժողովրդական համույթներ ու երգչախմբեր` ծառայելով ազգային երաժշտարվեստի պահպանման ու տարածման նվիրական առաքելությանը:

Գնահատելի է Ձեր ավանդը երաժիշտների նոր սերնդի պատրաստության շնորհակալ գործում: Մանկավարժական նախանձախնդիր գործունեությամբ Դուք Ձեր սաներին փոխանցել էք Ձեր գիտելիքներն ու վարպետությունը` նրանց հաղորդ դարձնելով ազգային երաժշտության մաքուր ակունքներին: Մենք գոհունակությամբ ենք նաև անդրադառնում, որ Արարատյան Հայրապետական թեմի Մեր փոխանորդության տարիներին Դուք, որպես Հայորդյաց տների գեղարվեստական խորհրդի անդամ, ազնիվ ջանքեր եք ներդրել մանուկների ու պատանիների երաժշտական ձիրքերի զարգացման, մեր մշակույթի ու արվեստի հանդեպ սիրո զորացման համար:

Հայ արվեստի և մշակույթի անդաստանում Ձեր վաստակի բարձր գնահատանքով Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Մայր Աթոռի Քրաստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ներկայացրեց տիար Ստեփան Ռոստոմյանին շնորհված Հայրապետական կոնդակը, որում ի մասնավորի արձանագրված է. «Բարձրագույն կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում, Դուք լծվեցիք ստեղծագործ աշխատանքի` աստվածպարգև Ձեր կարողություններն ի սպաս բերելով արվեստի ճանապարհով Հայրենիքին ու հարազատ ժողովրդին ծառայելու առաքելությանը: Այսօր Ձեր կյանքի հոբելյանական հանգրվանը Դուք դիմավորում եք երաժշտական արվեստի ասպարեզում արդյունավոր վաստակով: Մեր երկրի մշակութային կյանքի զարգացմանը Դուք գովարժան ծառայություն մատուցեցիք նաև «Քսանմեկի

հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադրումով, որի շնորհիվ արդեն ավելի քան մեկ ու կես տասնամյակ շարունակական ընթացքով Հայաստանում ելույթներ են ունենում աշխարհահռչակ երգիչներ ու երաժիշտներ՝ մեր ժողովրդին ներկայացնելով իրենց բարձրակարգ արվեստը:

Фото Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ.Մենք գոհունակությամբ Մեր բարձր գնահատանքն ենք հղում Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ մշտապես դրսևորած Ձեր անկեղծ սիրո ու նվիրումի համար, որ բարի արդյունավորմամբ դրսևորել եք նաև Ձեր գործունեության մեջ: Դուք երկար տարիներ անհոգնաբեկ աշխատանքով իրականացրեցիք «Շարական» շարքի հրատարակությունը, կազմակերպեցիք հոգևոր երաժշտության փառատոններ և հայ եկեղեցական երաժշտության գոհարները ներկայացրեցիք տարբեր երկրներում՝ ավանդ բերելով աշխարհում հա հոգևոր երգարվեստի հարուստ ժառանգության ճանաչմանը:

Ուրախ ենք նաեւ, որ Դուք Ձեր ջանքերն ու կարողությունները ծառայեցրել եք երաժիշտների նոր սերունդի պատրաստության կարևոր գործին՝ երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում:

Երգարվեստի անդաստանում Ձեր ավանդի բարձր գնահատանքով և սիրով ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խնդրանքին, Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ընթերցեց տիար Վիգեն Չալդրանյանին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը, որում մասնավորապես ասված է. «Գոհունակություն է Հայրապետիս համար Մեր գնահատանքը բերել Ձեզ՝ մշակութային ասպարեզում մեր երկրին ու հավատավոր ժողովրդին մատուցած Ձեր երկարամյա արդյունավոր ծառայությունների համար: Կինոարվեստի հանդեպ սերը Ձեզ տակավին դպրոցական տարիներից տարավ «Հայֆիլմ»-ի կինոդերասանի ստուդիա, որտեղ անվանի ուսուցիչների առաջնորդությամբ առաջին քայլերը կատարեցիք կինոյի լայնահուն աշխարհում: Ձեր ուսումը ամբողջացրեցիք Երևանի Գեղարվեստաթատերական և Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտներում՝ գիտելյաց հարուստ պաշարով և ստեղծագործելու բուռն ցանկությամբ սկսելով Ձեր գործունեությունը՝ որպես դերասան, ռեժիսոր ու բեմադրիչ:

Այսօր տասնամյակների գովարժան վաստակն ու ձեռքբերումներն են զարդարում Ձեր կյանքի ընթացքը: Ձեր նկարահանած կինոնկարներն ու բեմադրած թատերական ներկայացումները կրում են Ձեր խոհական մտքի, հավատավոր ոգու ու հայրենասիրական զգացումների կնիքը՝ առանձնանալով հեղինակային յուրօրինակ ձեռագրով ու ճաշակով: «Ապրիլ», «Ձայն բարբառո», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Ձայն լռության» և Ձեր բազմաթիվ այլ ստեղծագործությունները հարստացրել են հայ ժամանակակից կինոյի ժառանգությունը՝ նախանձախնդիր ու շնորհաշատ մտավորականի ճանաչում բերելով հավատավոր հայորդուդ և արժանացնելով Ձեզ հայրենական ու միջազգային պարգևների ու մրցանակների։

Ձեր գործունեության ընթացքին կարևորել եք նաև երիտասարդ սերունդի պատշաճ կրթությունը` մանկավարժական առաքելություն իրականացնելով

Երևանի Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտում և Ձեր փորձն ու գիտելիքները սիրով փոխանցելով Ձեր սաներին։

Բարձր գնահատելով Ձեր մատուցած օգտաշատ ծառայությունները մեր երկրին ու ժողովրդին` Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը»:

Կոնդակների ընթերցումից հետո Գարեգին Բ Վեհափառը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին Հայ Եկեղեցու ուշադրության և կարևոր գնահատանքի համար:

Երեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի երգչախումբը և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաները:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում իր արժանավոր զավակներին, ովքեր իրենց կյանքն ամբողջապես նվիրել են իրենց առաքելությանը, աշխատանքին ու արվեստին` ապրելով ու արարելով հոգևոր արժեքներով և իրենց վաստակը ծառայեցնելով Հայրենիքին, ազգին և Ս. Եկեղեցուն:

Վեհափառ Հայրապետը համոզում արտահայտեց, որ շնորհված պարգևները պիտի դառնան խրախույս, ոգևորության նոր առիթ` նորանոր ձեռքբերումների ու ստեղծագործական իրագործումների, որոնցով պիտի առավել ևս հարստանա մեր ժողովրդի ազգային, մշակութային և հոգևոր կյանքը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44