Օրեր առաջ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ փաստաթուղթ է, որը նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը կարևոր առաջնահերթություն է:
«Եվրոպական մոդելով ՀՀ պետականության կառուցումը մեր գիտակցված ընտրությունն է, և այդ գործընթացն անշրջելի է: Ապացույցը տարիներ շարունակ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունն է ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը»,-ասաց նա:
Արա Բաբլոյանի խոսքով, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը խարսխված է մարդու իրավունքների, ժողովդավարության և իրավունքի գերակայության վրա: Նրա համոզմամբ, այս համաձայնագիրը հնարավորություն կտա նոր թափ հաղորդել հասարակության արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերին:
«Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների այս նոր փուլում արդյունավետ աշխատելու համար: Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը համագործակցության կամուրջ է տարբեր միջազգային կառույցների միջև»,- նշեց պաշտոնյան:
Անդրադառնալով Արցախյան հիմանախնդրի կարգավորմանը՝ Արա Բաբլոյանը նշեց, որ տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման հասնելու ձգտումը միասնական է Եվրոպայի հետ: Հայաստան-ԵՄ նոր համաձայանգիրը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին:
«Չնայած Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման էությունը, միևնույն է դրա կարգավորումը հիմնված է միջազգային երեք սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառաման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման:
Միջազգային հանրության դիրքորոշումն ԼՂ հիմանհարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս առումով հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր չէ: Մենք պատրաստակամ ենք շարունակել մեր երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ՝ տարբեր ձևաչափերում»,- ամփոփեց ԱԺ նախագահը:
15:14
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03