«Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց առաջարկվող փոփոխությունները, բայց այդուհանդերձ խնդիր տեսավ:
Դիմելով հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին՝ նա նշեց. «Դրական եմ գնահատում, որ կա բաժանում, և որդեգրման ժամանակ առավելությունը տրվում է ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, բայց այստեղ մեկ խնդիր էլ կա. ոչ բոլոր հայազգի քաղաքացիներն են ՀՀ քաղաքացիներ: Կարծում եմ՝ արդարացի կլինի, որ մենք նաև երկրորդ սահմանը դնենք. ՀՀ քաղաքացիներին, իհարկե, առաջնությունը տրվում է, բայց դրանից հետո օտարերկրյա քաղաքացին էլ լինի օտարերկրյա հայազգի քաղաքացին»,-ասաց նա:
Ըստ նրա՝ օտարերկրյա հայազգի քաղաքացին պիտի ունենա ավելի շատ իրավունք, այսինքն՝ առաջինը որդեգրելու իրավունք: «Ես, իհարկե, ռասիզմին դեմ եմ, բայց ճակատագրի բերումով մեր շատ ազգակիցներ ապրում են դրսում: Միգուցե, մեր շատ սփյուռքահայ եղբայրներ ու քույրեր կլինեն, որ կցանկանան որդեգրել հայ երեխային: Ճիշտ կլինի, որ այդ առաջնությունը տանք հայ ընտանիքին»,-ասաց նա:
Սուրեն Քրմոյանն ասաց, որ ազգային-մշակութային շահը հաշվի առնելով՝ հայ ընտանիքին է առաջնությունը տրվելու, աշխատելու են ՀԱԱԳԱ-ի կոնվենցիայի անդամ պետությունների հետ, բացառությամբ օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի հետ, այնտեղ միայն ազգությամբ հայերին են թույլ տալիս:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03