2016թ-ի ապրիլի 30-ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստանալու հետևանքով զոհվեց Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ Գարիկ Մովսիսյանը: Ապրիլյան քառօրյայում հերոսացած 20-ամյա երիտասարդը հետմահու պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Հերոսի ընտանիքը գտնվում էր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, բնակվում էր անմխիթար պայմաններում: Գարիկի ընտանիքին այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ նոր տուն կկառուցի հերոսի ընտանիքի համար: Անմիջապես սկսվեց տան շինարարությունը, ֆինանսական խնդիրները Հովիկ Աբրահամյանը շարունակեց լուծել նաև իր հրաժարականից հետո. և հարմարավետ առանձնատունը արդեն ավարտին է հասցվել և շահագործվում է:
Հովիկ Աբրահամյանը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե հերոսի եղբայրն ամուսնանա, ինքը կդառնա հարսանիքի կնքահայրը։ Գյուղացիները ասում էին նաև, որ Հ. Աբրահամյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո էլ հաճախ այցելել է Գարիկի ընտանիքին ու հետաքրքրվել նրանց որպիսությամբ։
Եվ ահա, մեր տեղեկություններով, նախկին վարչապետի սերտ կապը ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքի հետ նոր փուլ է մտնում. առաջիկա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի կունենա Գարիկի եղբոր հարսանեկան արարողությունը, որի կնքահայրը, խոստման համաձայն, կլինի Հովիկ Աբրահամյանը: Զորականցիները ՓԱՍՏ-ի հետ զրույցում նշեցին, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում այս տեղեկությունը մեծ ոգևորությամբ են ընդունել՝ և հերոսի ընտանիքի համար առանձնատուն կառուցելը, և հերոսի եղբոր ամուսնությունը, և, իհարկե, հարսանիքի քավորի խոստումների աներկբա կատարումը թե վարչապետությունից առաջ, թե դրանից հետո...
Ա. Գրիգորյան
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01