ԱԺ ամբիոնից «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր հայտարարեց, թե պաշտոնապես իր խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությանը և կողմ քվեարկությունը եղել է տեխնիկական խնդիր:
«Այն, ինչ րոպեներ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում, մեզ համար անընդունելի է և խորհրդարանական պետության համար նման գործելաոճն անընդունելի է: Ուզում եմ պաշտոնապես հրապարակել Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որը ներկայացվել է արդեն իսկ ԱԺ նախագահին»,-ասաց նա և ընթերցեց դիմումը, որ օրենքի նախագծի քվեարկությանը նա չի մասնակցել ինչպես և խմբակցության բոլոր անդամները, քանի որ խմբակցության կողմից քվեարկությանը չմասնակցելու որոշում է եղել: «Մենք չենք մասնակցել և ստեղծված իրավիճակը գնահատելով՝ առհասարակ դուրս ենք եկել դահլիճից»,-ասաց նա:
Էնֆիաջյանը նշեց, թե շահարկվել է այն հարցը, որ Ազիզյանը տեղից չի հայտնել իր սխալ քվեարկությունը, ինչը ճիշտ չէ: «Նա տեղից բացականչել է, որ չի մասնակցել, մոտեցել է քարտուղարությանը և մոտեցումները ներկայացրել, որ այս կոճակը սեղմվել է, եղել է տեխնիկական հարց»,-ասաց նա:
Խմբակցության քարտուղարի հայտարարությանն արձագանքեց Արա Բաբլոյանը: «Ես պարզ և բացահայտ բոլորի ներկայությամբ հայտարարեցի, որ Ազիզյանը չի արտահայտել այդ պահին իր կարծիքը, որ չի քվեարկել կամ դեմ է քվեարկել, այնինչ Մախմուդյանը ներկայացրել է, որ չի աշխատել կոճակը և կողմ է»,-ասաց նա:
Բացի դրանից՝ ԱԺ նախագահն ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, որտեղ ասվում է, որ քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը արդյունքները ընտրությունների հիման վրա հայտարարում է և որոշման ընդունման կամ չընդունման մասին հայտնում, որից հետո կողմ, ձեռնպահ, չքվեարկելը չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:
«Մենք պետք է շարժվենք օրենքով և այն, ինչ իրականացվել է, իրականացվել է օրենքի համաձայն»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02