Ֆրանսիայի ազգային ժողովը ապրիլի 28-ն կքննարկի հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը։ Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշեբլուանը։
«Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կանցկացվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու վերաբերյալ առաջին քվեարկությւնը»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։
Ռոշեբլուանը նշել է, որ այդ հարցը քննարկելու առաջարկով հանդես է եկել ժողովում հանրապետականների խումբը։
«Եթե ժողովը նման որոշում ընդունի, դա ցույց կտա Ֆրանսիայի դիրքորոշումը»,- ասել է խորհրդարանականը՝ հավելելով, որ «ԵԽԽՎ-ում դա ոչինչ չի փոխի»։
Հունվարի վերջին Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարը նույնպես հայտնել էր Ռուսաստանից ԵՄ պատժամիջոցները հանելու Փարիզի ցանկության մասին։
Ներկայումս Ռուսաստանի դեմ գործում է ԵՄ պատժամիջոցների երեք փաթեթ։ Առաջին փաթեթում անհատական պատժամիջոցներն են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ, որոնք երկարացվել են անցած շաբաթվա վերջին։ Մյուս փաթեթը վերաբերում է ոլորտային սահմանափակող միջոցառումներն, որոնք կգործեն մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը, իսկ Ղրիմի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2016 թվականի հունիսի 23-ը։
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02