ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը եւ Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնը հունիսի 21-ին պարգեւատրվել են Էմիլ Գաբրիելյանի անվան հատուկ մրցանակով Հայաստանում ՄԻԱՎ-ի մորից երեխային փոխանցման վերացման գործում ավանդի համար:
Հայաստանի Առողջապահության նախարարության Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջին 7 տարում Հայաստանում ՄԻԱՎ ունեցող կանանցից 150 երեխա է ծնվել եւ համարժեք կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նրանցից ոչ մեկը մորից ՄԻԱՎ-ով չի վարակվել: Դա մեր երկրի համար մեծ հաղթանակ է, կարծում է գլխավոր գինեկոլոգը: Նման կարծիքի են նաեւ միջազգային փորձագետները:
Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ-ի հաստատությունները Հայաստանին, Բելառուսին եւ Մոլդովայի Հանրապետությանը շնորհավորել էին ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի` մորից երեխային փոխանցումը վերացնելու համար: Նյու Յորքում տեղի ունեցած արարողության ընթացքում եվրոպական այդ երեք երկրի նախարարներին, որոնք մասնակցում էին ՁԻԱՀ-ի համաճարակի վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բարձր մակարդակի խորհրդակցությանը, վերացումը հաստատող հավաստագրեր են հանձնվել:
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարձր մակարդակի նիստին ելույթ ունենալով` Պան Գի Մունը նշել է, որ աշխարհում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը վերջին 15 տարվա ընթացքում կրճատվել են ավելի քան երկու անգամ, սակայն միայն չորս երկիր է ամբողջությամբ վերացրել դրանք` Կուբան, Թայլանդը, Հայաստանը եւ Բելառուսը: Նրա խոսքով, այդ երկրների փորձը կարող է աշխարհի այլ երկրներին որպես օրինակ ծառայել:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերացումը հաստատող հավաստագրի ստացումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ: Անհրաժեշտ է շարունակել կանխարգելիչ միջոցները, որպեսզի երկրում շարունակեն ՄԻԱՎ-ից զերծ երեխաներ ծնվել եւ որպեսզի երեք տարի անց ԱՀԿ-ի մասնագետները, Հայաստան գալով, կարողանան դարձյալ հաստատել ՄԻԱՎ-ի` մորից երեխային փոխանցման վերացման փաստը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47