Երևանում հուլիսի 4- 9-ը կկայանա Ժամանակակից արվեստի և երաժշտության HassFest փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների և արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո-վիզուալ սինթեզը, տեղի են ունենալու համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են փառատոնի կազմակերպիչ Progressive Art գործակալությունից, HassFest 2016-ի հիմնական ծրագիրը կներկայացնի 12 նկարիչների և 12 կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծված երաժշտական և գեղանկարչական ստեղծագործությունները: Զուգահեռաբար, արտերկրից հրավիրված մեր հատուկ հյուրերը կմասնակցեն HassGuitar Fest կիթառային երաժշտության փառատոնին, որի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, իսկ փառատոնային երեկոները կուղեկցվեն կիթառայի ն մենահամերգներով:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Սերժ Թանկյանը՝ System Of A Down ռոք խմբի մենակատարը, որը փառատոնի շրջանակներում կներկայացնի իր նկարչական աշխատանքները, ամերիկահայ նկարիչ Լյուսի Աբդալյանը հուլիսի 9-ին կներկայացնի ստեղծագործական պերֆորմանս, Լոնդոնում բնակվող նկարիչ Թալին Թեմիզյանը, որի գործիքները չեն սահմանափակվում ներկերով և վրձինով, նա աշխատում լույսի աղբյուրներով, լամպերով, ինչպես նաև բրիտանական X. Y. անսամբլը, որը բացման արարողության հատուկ հյուրն է. անսամբլը կկատարի փառատոնի մասնակից 12 կոմպոզիտորների` HassFest-ի շրջանակներում գրած ստեղծագործությունները։
HassFest փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «HassFest փառատոնի նպատակն է միավորել արվեստի տարբեր ճյուղեր՝ ծնունդ տալով հայ և այլազգի արվեստագետների համագործակցության: Արվեստների սինթեզ բերող այս փառատոնը նոր հորիզոններ է բացում հայաստանյան մշակութային միջավայրի զարգացման և ընդլայնման համար, ինչպես նաև հնարավորություն տալիս հայ արվեստագետներին` դուրս գալ միջազգային ասպարեզ և իրենց ստեղծագործությունները հասանելի դարձնել արվեստագետների առավել լայն շրջանակներին: Փառատոնն ամենամյա բնույթ ունի, յուրաքանչյուր տարի այն Հայաստան կբերի արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների»:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47