Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Կարծես թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխացավանքները քիչ էին, հիմա էլ նա կանգնած է մի նոր մեղադրանքի առջև՝ հնարավոր է, որ նա կեղծել է իր բարձրագույն կրթության դիպլոմը: Եթե սա ճիշտ լինի, ապա նա ստիպված կլինի հրաժարական տալ իր նախագահական պաշտոնից և հնարավոր է բանտարկվի կամ աքսորվի:
Որոշ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի, ինչը կարող է նրան զրկել նախագահի պաշտոնից, քանի որ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ պահանջվում է, որ նախագահի թեկնածուները «ավարտած լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունը»:
Լրագրող Չենգիզ Չանդարը, Al-Monitor.com կայքում հունիսի 15-ին տեղադրված՝ «Արդյոք Էրդողանի համալսարանական դիպլոմը կեղծվա՞ծ է» խորագիրը կրող հոդվածում լուրջ կասկածներ է առաջ քաշում Թուրքիայի նախագահի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ:
Ինչպես բացատրում է Չանդարը. «Էրդողանը հաճախել է իմամ հաթիփ դպրոց՝ միջնակարգ դպրոցի մակարդակի մի հաստատություն, որը կրթում է կրոնական քարոզիչների: 1970-80-ական թվականների շրջանավարտները կարող էին շարունակել իրենց բարձրագույն կրթությունը միայն աստվածաբանության բնագավառում»: Այդուհանդերձ, երբ 2014 թ. օգոստոսին Էրդողանը թեկնածու էր նախագահի պաշտոնի համար, նա Բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացրել է իր դիպլոմի լուսապատճենը՝ պնդելով, որ նա բակալավրի աստիճան է ստացել 1981 թվականին Մարմարայի համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից:
Խնդիրն այն է, որ Մարմարայի համալսարանը հիմնադրվել է միայն 1982 թվականին, ուստի անհնարին էր, որ Էրդողանը համալսարանն ավարտեր դրա հիմնադրումից մեկ տարի առաջ: Քանի որ տնտեսագիտության ֆակուլտետը հիմնադրվել է միայն 1983 թվականին, ապա Էրդողանը չէր կարող այն ավարտել 1981-ին, ինչպես նա պնդում է: Ցավոք, այս կասկածելի մեղադրանքներից ոչ մեկը Թուրքիայում չի կարող մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել լրատվամիջոցների կամ քաղաքացիական հասարակության կողմից՝ Էրդողանի վարչակարգի բռնատիրական բնույթի պատճառով, որը սովորաբար փակում է թերթերը և հետապնդում բոլոր ընդդիմախոսներին:
Նախագահի օգնականները անդրդվելի են. նրանք Էրդողանի դեմ մեղադրանքները համարում են անհիմն, քանի որ դրանք տարածում են ընդդիմադիր կուսակցությունները: Առաջին բողոքը ստացվեց նախկին դատավոր Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի կողմից, որն իր կասկածները ներկայացրեց Բարձրագույն ընտրական խորհրդին՝ Էրդողանի բարձրագույն կրթություն չունենալու մասին նրա դիպլոմի լուսապատճենում առկա անճշտությունների պատճառով: Ընտրական խորհուրդը միանգամից մերժեց դատավորի դիմումը:
Երկրորդ մարտահրավերը նետեց թուրք ծայրահեղ ազգայնական Գյոքչէ Ֆիրաթը, որը մանրամասն փաստարկներ ներկայացրեց՝ պաշտպանելով այն պնդումը, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է: Ֆիրաթը պահանջեց նայել Էրդողանի դիպլոմի բնօրինակը, այլ ոչ թե պատճենը, որ նա ներկայացրել էր Բարձրագույն ընտրական խորհրդին: Թուրք ազգայնականը մեղադրեց Մարմարայի համալսարանի ռեկտորին և դեկանին՝ Էրդողանի դիպլոմը կեղծելու հանցագործությանը սատարելու համար: Նա պնդեց, որ Մարմարայի համալսարանի ռեկտորի և դեկանի ստորագրությունները չեն համապատասխանում նույն համալսարանից իր ստացած դիպլոմում առկա ստորագրություններին: Նա նաև կասկածի տակ առավ Էրդողանի դիպլոմում հայտնաբերված հաջորդական համարի վավերականությունը: Վերջապես, Ֆիրաթը պնդեց, որ Թուրքիայի նախագահի դիպլոմի տեսքը տարբերվում է մյուս շրջանավարտների ստացածներից:
Այս ամսվա սկզբին, քրդամետ ԺԴԿ կուսակցությունը պաշտոնական խորհրդարանական հարցում ներկայացրեց կրթության նախարար Իսմեթ Յըլմազին՝ պահանջելով «հստակեցնել Էրդողանի համալսարանական դիպլոմի շուրջ ստեղծված առեղծվածը»: Ի պատասխան Բարձրագույն ընտրական խորհուրդ ուղարկված համանման մի հարցման՝ ԺԴԿ-ն ստացավ Թուրքիայի նախագահի նոտարական կարգով հաստատված դիպլոմի պատճենը: Սակայն, ԺԴԿ-ն հայտարարեց, որ շարունակելու է վիճարկել այդ դիպլոմի վավերականությունը:
Չենգիզ Չանդարն իր հոդվածում լուրջ մտահոգություններ է առաջ քաշել Էրդողանի որպես Թուրքիայի նախագահի լեգիտիմության մասին, եթե հաստատվի, որ նրա դիպլոմը կեղծված է. «Եթե հարցին լրջորեն մոտենանք, ապա Թուրքիայում այս հակասությանը կհետևեն հսկայական իրավական հարցեր: Եթե պարզվի, որ Էրդողանը երբեք նախագահ ընտրվելու իրավունք չի ունեցել, ապա այն ամենը ինչ նա ստորագրել կամ իրականացրել է, կհամարվի անվավեր զուտ իրավական տեսանկյունից: Քաղաքական տեսանկյունից, այն մի ամբողջ զինանոց կապահովի նրա քննադատների համար, որոնց թիվն արտերկրում արագորեն աճում է: Եվ եթե Էրդողանի դիպլոմի կեղծ լինելն ապացուցվի, ապա այն բնականաբար հնարավորություն կտա նրա միջազգային հակառակորդներին առաջ քաշելու նրա տիտղոսի օրինական լինելու հարցը»:
Մինչ նախագահ Էրդողանը ԴՆԹ հետազոտություն է պահանջում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորների էթնիկ ծագումը ստուգելու համար, շատ ավելի նպատակահարմար կլիներ քիմիական ստուգման ենթարկել նրա դիպլոմը: Պետք է նաև Էրդողանին հոգեբանական հետազոտության ենթարկել՝ նրա մշտապես անհավասարակշիռ հոգեվիճակը գնահատելու համար…
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47