Վրաստանի իշխանությունները մտադիր են նոր կանոններ սահմանել օտարերկրյա համարներով երկիր մուտք գործող մեքենաների համար: Երկրի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին պարտավորեցնում է առնվազն 15 օր մնալու մտադրությամբ Վրաստան մուտք գործելու դեպքում ապահովագրել փոխադրամիջոցը: Այժմ համապատասխան օրենքը, որն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, պետք է ստորագրի երկրի նախագահը:
Ինչպես հայտնում է sputnik-georgia.ru կայքը, խոսքն ապահովագրական փաթեթի մասին է: Նշվում է, որ ապահովագրությունը կարելի է ստանալ սահմանային հսկիչ-անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված կլինի փոխադրամիջոցի տեսակից ու ապահովագրման ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15,30,90 օր կամ 1 տարի ժամկետով:
Ապահովագրությունը ծածկելու է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում կրած ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը: Առողջությանը հասցված ծանր վնասի դեպքում տրվում է ամբողջական փոխհատուցում, մինչդեռ միջին ծանրության դեպքում՝ 60%-ի և 30%-ի չափով:
Սակայն ապահովագրությունը չի փոխհատուցի ապահովագրված անձի միտումնավոր գործողությունների, վտանգավոր նյութերի տեղափոխման, ահաբեկչության, ռազմական գործողությունների, զորավարժությունների կամ փորձարկումների հետևանքով առաջացած վնասը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առանց ապահովագրման Վրաստանի տարածքում երթևեկող փոխադրամիջոցների վարորդները կտուգանվեն 100 լարիի (մոտ 40 դոլար) և 200 լարիի (մոտ 80 դոլար) չափով: Տուգանքի չափը պայմանավորված կլինի օրենքը խախտած մեքենայի տեսակից:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03