Հայաստանի արտադրանքն իր արժանի տեղը կգտնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների շուկաներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը՝ խոսելով սեփական նախաձեռնությամբ հայկական «Էմ Բի Կապիտալ» ընկերության կողմից «ԱրտՖուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%-ի գնման մասին: Նա ընդգծեց, որ բարեգործությունից է՛լ ավելի մեծ բանով զբաղվելու ցանկություն միշտ էլ ունեցել է, սակայն իրական հեռանկարներ բացվեցին միայն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո: Նրա կարծիքով՝ Միությանն անդամակցելը երկրի ղեկավարության կողմից իմաստուն ու պրագմատիկ որոշում էր, որով ներդրումների գրավման ու Հայաստանի արտադրողների արտադրանքի արտահանման համար նոր հեռանկարներ բացվեցին:
-Պարո՛ն Ավագումյան, օրերս հայտնի դարձավ, որ «ԱրտՖուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%-ը Ձեր նախաձեռնությամբ գնել է «Էմ Բի Կապիտալ»-ը: Ասացե՛ք խնդրեմ, ինչո՞վ եք ուղղորդվել նման որոշում կայացնելիս և ինչպե՞ս է կնքվել գործարքը:
-Չնայած երբեք չեմ ապրել Հայաստանում, և այստեղ չեմ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն երբեք չեմ կորցրել հայրենիքիս հետ կապը, և այսպես, թե այնպես՝ բազմիցս աջակցել եմ տարատեսակ բարեգործական նախագծերի: Իհարկե, բարեգործությունից էլ ավելի մեծ բանով զբաղվելու ցանկություն միշտ էլ եղել է, սակայն իրական հեռանկարները նշմարվեցին միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ:
Իմ կարծիքով՝ Միությանն անդամակցելը երկրի ղեկավարության կողմից իմաստուն ու պրագմատիկ որոշում էր, որով ներդրումների գրավման ու Հայաստանի արտադրողների արտադրանքի արտահանման համար նոր հեռանկարներ բացվեցին: Հենց այդ ժամանակ ես հրապարակավ հայտարարեցի Հայաստանի ղեկավարության քաղաքական գծին աջակցության և բիզնես նախագծերին մասնակցելու պատրաստակամության մասին: Բացի դրանից`վստահ եմ, որ Հայաստանում ներդրումների ներգրավմանն ուղղված ներկայիս քաղաքականությունը գրավիչ է ոչ միայն ռուսաստանաբնակ հայերի, այլև մյուս ներդրողների համար: Մի բան է Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու քարոզչությունը, և միանգամայն այլ բան՝ անձնական օրինակը, և արտադրությունում ներդրված, այսպես կոչված, «կենդանի փողերը»:
Հուսով եմ՝ «ԱրտՖուդ» ընկերության հետագա զարգացումը, նոր արտադրական գծերը, արտադրանքի նոր տեսականին, նոր շուկաներն ու նոր աշխատատեղերն այդպիսի օրինակ կդառնան: Ինքս լինելով Ռուսաստանում խոշորագույն ջերմոցային տնտեսության սեփականատեր ու ունենալով լոգիստիկայի և սպառման համար անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքը՝ վստահ եմ, որ Հայաստանի արտադրանքն իր արժանի տեղը կգտնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներում:
- Նշեցիք, որ հրապարակավ հայտարարել եք Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական գծին աջակցելու և բիզնես նախագծերին մասնակցելու պատրաստակամության մասին: Կարելի՞ է հստակեցնել, մասնավորապես, ո՞ր բիզնես նախագծերում եք ներառված:
-Ներկայումս հնարավորություններն ու քննարկվող նախագծերը բազմաթիվ են, բայց ես չէի ցանկանա առաջ ընկնել: Բիզնեսն իր կանոններն ունի, և ցանկացած բիզնես նախագիծ պետք է անցնի անհրաժեշտ է ֆորմալ փուլերը՝ գաղափարից մինչև իրական ներդրումներ, մինչև որ կդառնա հանրությանը ներկայացվելու հնարավորություն ունեցող փաստ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01