Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց կատալոնական «Բարսելոնային» և պարտվեց 0:3 հաշվով:
Առաջին խաղակեսի սկզբնամասում «արքայական ակումբը» շատ ագրեսիվ էր: Արդեն երկրորդ րոպեին «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարողացավ գնդակն ուղարկել Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը, սակայն խաղից դուրս վիճակից:
Խաղակեսի միջնամասում «Բարսելոնան» թուլացրեց խաղի տեմպը և պարբերաբար անհանգստացրեց «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասին: Առաջին խաղակեսում դեղին քարտ ստացավ «Բարսելոնայի» պաշտպան Տոմաս Վերմալենը, ով փորձեց կանխել «Ռեալի» հակագրոհը՝ խախտելով կանոնները Լուկա Մոդրիչի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացվեց 54-րդ րոպեին: «Կապտանռնագույնների» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:
63-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, այնուհետև խառնաշփոթ իրավիճակում ձեռքով խաղաց «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը: Վերջինս հեռացվեց խաղադաշտից, որից հետո նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում փոխարինման մտած Ալեյշ Վիդալն առաջին հպումով դարձավ «Բարսելոնայի» երրորդ գոլի հեղինակը:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 45 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 31 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Նշենք, որ «արքայական ակումբը» մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Ռեալ»-«Բարսելոնա»՝ 0:3
Գոլերը՝ Սուարես (54), Մեսսի (64, 11 մետրանոց), Վիդալ (90+3)
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02