Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ֆորսմաժորային դեպքում կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքի տրանսպորտային միջոցներից վերաբերում է խճուղային ճանապարհին:
Tert.am-ին հայտնեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը` որ Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից։ Այս հայտարարությունը մի կողմից մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում, մյուս կողմից թերահավատությամբ է ընդունվում Հայաստանում: Վերջին դեպքում, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ այս միջանցքների բացումը ռուս-վրացական տասնամյակների վաղեմության բարդ հարաբերությունների առանցքում է, և բնականաբար, չի կարող ստանալ հանգուցալուծում առանց վրաց-ռուսական բանակցությունների:
«Որևէ շինարարության կարիք չկա, այդ ճանապարհները կան, գործում են` և՛ Ռոկի թունելը, և՛ Աբխազիայինը, ու որևէ վերանորոգման անհրաժեշտություն չկա: Եվ խոսքն առայժմ ճանապարհի մասին է: Իհարկե, իդեալական կլիներ, եթե դա վերաբերեր աբխազական երկաթուղուն»,-ասաց Շիրակ Թորոսյանը՝ նշելով նաև, որ սա այն է, ինչի մասին խոսում էր ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ասելով, որ Վերին Լարսին փնտրվում է այլընտրանք:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02