Հռոմի պապի Հայաստան այցն ընդգծում է նրա ցանկությունը՝ ցույց տալ իր մտերմությունը հայ ժողովրդին, որն այդքան շատ է տառապել իր պատմության ընթացքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին՝ խոսելով Հայաստան Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցի մասին, հայտնում է Radio Vatican-ը:
Հայր Լոմբարդին նշել է, որ Հռոմի պապի այցը Հայաստան Կովկաս ուղևորության առաջին մասն է: Ուղևորության երկրորդ մասը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ նա կայցելի Ադրբեջան և Վրաստան:
Կայքը հիշեցնում է, որ 2015 թվականի ապրիլին Վատիկան էր այցելել Գարեգին Բ կաթողիկոսը՝ Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված պատարագին մասնակցելու համար:
Հայաստան այցի ընթացքում Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:
Հայր Լոմբարդին նաև նշել է, որ Հայաստան մեկնող լրագրողների թվում է Եվանգելինա Հիմիթյանը՝ դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած տարիներին Ֆրանցիսկոս պապի ընկեր հայ քահանայի դուստրը: Լրագրողի պապիկն ու տատիկն օսմանյան թուրքերի կողմից հայերի հետապնդումների ականատես են եղել և փրկվել են թուրք գյուղացիների օգնությամբ, ովքեր նրանց պաշտպանել են:
Հայր Լոմբարդին հայտնել է նաև, որ իր այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կայցելի Գյումրի, որտեղ բացօթյա պատարագ կմատուցի, այնուհետև կվերադառնա Երևան։
Այցի վերջին օրը Պապը կայցելի Խոր Վիրապ, որտեղ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան մեկնարկելու է հունիսի 24-ին: Սրբազան Քահանայապետը մեկնելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Tert.am
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02