Թեման պարզաբանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում է նախարարության մամուլի քարտուղարությունը:
«Տարվա 10 լավագույն մարզիկներին, իրենց սահմանած որոշակի չափորոշիչներով, որոշել են միայն մարզական լրագրողները:
Սակայն նրանց կատարած ընտրության արդյունքները, հատկապես վերջին տարիներին, հանրության կողմից միանշանակ չի ընդունվել և տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել:
Հասունացել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության ընթացակարգը ավելի թափանցիկ ու արդար դարձնելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, որին մասնակցել են ՀԱՕԿ-ը և ազգային ֆեդերացիաները, դեռ գարնանից բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել:
Արված առաջարկությունները քննարկելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովը շուրջ ինն ամսվա ընթացքում բազմաթիվ նիստեր է գումարել և հրապարակի վրա հայտնվել է նոր ձևաչափով փաստաթուղթը: Առաջին անգամ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությանը նաև հանրությանը մասնակցելու հնարավորություն ենք տվել:
Յուրաքանչյուր մարզասեր, քաղաքացի կարող է sms հաղորդագրությամբ ընտրել իր նախընտրած մարզիկին, իսկ նախարարությունում քվեարկությանը մասնակցելու համար հավատարմագրված մարզական լրագրողներից յուրաքանչյուրը բաց քվեարկությամբ հանձնաժողովին և հանրությանն է ներկայացնելու լավագույն տասնյակի իր տարբերակը:
Հանձնաժողովը հրապարակայնորեն համադրելու է մարզասերների և լրագրողների քվեարկության արդյունքները, որոնց հանրագումարով հայտնի են դառնալու համընդհանուր քվեարկությամբ ճանաչված 10 լավագույն մարզիկների անունները: Այստեղ շատ կարևոր երկու նորություն կա՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության չափորոշիչներն են մարզական բարձր նվաճումները և Հայաստանի հանրահռչակման պարագան, որոնք միմյանց փոխլրացնող հանգամանքներ են:
Եվ երկրորդ՝ համաձայն կանոնակարգի, չի որոշվում լավագույն մարզիկ, այլ որոշվում են Հայաստանի 10 լավագույն մարզիկները և այդ ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:
Ի դեպ, ո՛չ նախարարությունը, ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ էլ ազգային ֆեդերացիաները քվեարկության գործընթացին չեն միջամտում: Նախարարությունն ընդամենը ազատ, արդար և թափանցիկ քվեարկության համար պայմաններ է ապահովում: Ինչ վերաբերում է տարբեր կազմակերպությունների ու լրատվամիջոցների կողմից անցկացվող լավագույն մարզիկների ընտրության այլ մրցույթներին և քվեարկություններին, կարող եմ ասել, որ նման մրցույթներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը: Սակայն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀԱՕԿ-ը պաշտոնապես ճանաչում են միայն նախարարության կազմակերպած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները»:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02