Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մամուլում շատ է քննարկվում «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի հնարավոր կոալիցիայի հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նա հավանական համարում ՀՀԿ-ի հետ կոալիցիան:
Ի պատասխան՝ նա ասաց. «Շատ պարզ է և հստակ. մենք երբևէ չենք խուսափել կառավարման պատասխանատվությունը ստանձնելուց, և խորհրդարանական ընտրությունները հենց հայտ էր՝ կառավարում ստանձնելու: Ավաղ, ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց գործող իշխանությանը: Այդուհանդերձ, երբեք չենք խուսափել կառավարման պատասխանատվությունից և չենք խուսափելու, բայց այն չի կարող լինել ինքնանպատակ:
Որևէ պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի, ինչպես չի գնացել ոչ մի ժամանակ: Կա այստեղ մի կարևոր հանգամանք. մենք մեր քաղաքական գործունեության մեջ ունենք պարզ ուղենիշ՝ ապահովել մեր ընտրողների կողմից մեզ տրված վստահության քվեներին համարժեք՝ իրենց ակնկալիքների բավարարում: Եթե երբևէ լինի իրավիճակ, որ մենք կարողանանք մեր սեփական ուրույն քաղաքական կուրսը վարելով՝ իրականացնել մեր ընտրողների ակնկալիքները, մարդկանց կյանքի որակը բարելավել և բարձրացնել, ապա մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած իրավիճակ, որտեղ մենք մեր սեփական քաղաքական կուրսով մեր ընտրողների ակնկալիքները բավարարելու հնարավորություն կունենանք:
Որևէ համատեղ կառավարման տարբերակ պաշտոնների համար լինել չի կարող»:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02