Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ձայների 47 կողմ,16 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Երևանի 2018 թվականի զարգացման ծրագիրը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ Երևանի 2018 թվականի զարգացման ծրագրի հենքը համայնքների համաչափ զարգացման սկզբունքի կիրառումն է և յուրաքանչյուր ոլորտում ներկայացված ծրագրերը մշակվել են հենց այդ տրամաբանությամբ: «2018 թվականին ամբողջ ծավալով կիրականացվեն Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք ուղղված են Երևան քաղաքի կենտրոնական հատվածը տրանսպորտային հոսքերից բեռնաթափմանը: 2018 թվականից կմեկնարկեն և կշարունակվեն Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ հատվածների կառուցման աշխատանքները»,-ասաց նա;
Վահե Նիկոյանի խոսքով` 2018 թվականին կիրականացվեն երկու վթարային շենքերի ամրացման աշխատանքներ: Չորրորդ աստիճանի վթարայնության շենքների բնակիչները նոր բնակարաններ կստանան քանդման վտանգի տակ գտնվող շենքի փոխարեն կառուցվելիք նոր շենքում: «Հաջորդ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված այգի կհիմնվի: Մասնավոր ներդրողների հաշվին Երևանի կենտրոնում ստորգետնյա ավտոկայանատեղի կկառուցվի: Հաջորդ տարի կմեկնարկի նաև նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի օտարման ծրագիրը»,-հավելեց նա:
Երևանի 2018 թվականի զարգացման ծրագրով գալիք տարի կմեկնարկի 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը, կլուծվի տրանսպորտի հարցը: «Երևանի ենթակայության մանկապարտեզները կվերանորոգվեն և կհագեցվեն անհրաժեշտ գույքով: Մանկապարտեզների և շախմատի դպրոցների բոլոր աշխատակիցներին կտրամադրվեն առողջության ապահովագրության փաթեթներ»,-նշեց քաղաքապետի տեղակալը:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03