Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2018թ. բյուջեն:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2018 թվականը որպես Երևան քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի առաջին տարվա բյուջե, մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակա են համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու սկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն ծրագրերը, որոնք միտված են լինելու մայրաքաղաքի տարածքային համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորմանը:
Ըստ այդմ, 2018 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 80 մլրդ 189 մլն 969 հազար դրամի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 21 մլրդ 903 մլն 379 հազար դրամ՝ 2017 թվականի նախատեսվածից 1 մլրդ 360 մլն 209 հազար դրամով ավելի: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2016թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 10,9 % ով:
2018թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների 38,3 %-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:
Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2018թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։
Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը՝ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Նշվել է, որ 2018 թվականին ոչ միայն կշարունակվեն և տրամաբանական ավարտին կհասցվեն սկսված աշխատանքները, այլև կիրականացվեն նոր և հեռանկարային ծրագրեր:
Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու և Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշումների նախագծերը:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03