Կարեն Կարապետյանը նստեց վարչապետի աթոռին՝ ունենալով հասարակական աննախադեպ վստահություն և սիմպատիա, և ուներ երկու ճանապահ՝ գնալ դեմագոգիայի և պոպոլուզիմի արահետով՝ պահպանելով կամ միգուցե՝ էլ ավելի բարձրացնելով սեփական վարկանիշը, կամ՝ չվախենալով քննադատություններից ու ռեյտինգներից կատարել իրական բարեփոխումներ...
Վարչապետ Կարապետյանը միանգամից ապացուցեց, որ ինքը պոպուլիստ չէ և մտել է վարչապետի աշխատասենյակ ոչ թե սեփական վարկանիշը փայփայելու, այլ՝ իրական բարեփոխումներ, հաճախ նաև՝ ցավոտ և հակառեյտինգային, իրականացնելու:
Տնտեսական ծանր վիճակում գտնվող Հայաստանը Կարեն Կարապետյանը դրեց խնայողության ռեժիմի վրա, մի կողմից ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի օգնությամբ կատաղի պայքար տալով կոռուպցիայի, կաշառակերության, ստվերի և քաղաքական արտոնություններ տվող տանիքների դեմ, մյուս կողմից՝ քանդելով պետական ուռճացած համակարգը, բյուջեն մսխող ԾԻԳ-երը ու տարատեսակ կառույցները՝ վարչապետ Կարապետյանը հիմք դրեց դժվարությամբ հավաքվող պետական բյուջեն արդյունավետ և խնայողաբար կառավարելու գործընթացը:
Տարիներ շարունակ խոսվում էր պետական ուռճացված համակարգից, բյուջեի փողերը անխնա վատնելուց, պետական համակարգում կոռուպցիայից ու հովանավորչությունից և այս երեևույթների դեմ պատերազմ տալ նշանակում է՝ քո դեմ հանել մեծ թվով սոցիալական որոշակի ստատուս ունեցող քաղաքացիների, վտանգել սեփական ռեյտինգը , բայց փաստն այն է, որ վարչապետ Կարապետյանը չվախեցավ և գնաց առճակատման վերոնշյալ երևույթներին և ունեցավ շոշափելի հաղթանակներ, բայց նաև սեփական ռեյտինգի անկում:
Կարելի է կիսել Կարեն Կարապետյանի տեսակետները կամ՝ ոչ , համարել նրան լավ վարչապետ կամ՝ ոչ, հավանել նրա կոստյումներն ու փողկապները կամ՝ ոչ, բայց մեկ բան հստակ է՝ Կարեն Կարապետյանը սկբունքային և պայքարից չվախեցող գործիչ է, պոպուլիստ և դեմագոգ չէ...
Եվ ամենակարևորը՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետ Կարապետյանի առջև դրված արդյունավետ կառավարելու պահանջը մեծ մասամբ կարելի է համարել կատարված...
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14