Լույս դեկտեմբերի 28-ին Մալթայի միջազգային օդանավակայանում ուժեղ քամու հետևանքով կայանատեղից տեղահանվել է Dassault Falcon 7X բիզնես կարգի ինքնաթիռը և մխրճվել պատի մեջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարները:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը պատկանում է բրիտանացի քաղաքական գործիչ և գործարար, Պահպանողական կուսակցության ղեկավարի նախկին տեղակալ լորդ Մայքլ Էշքրոֆթին:
Սակայն 71-ամյա Էշքրոֆթը, պատասխանելով Twitter-ում հնչեցված հարցին՝ արդյոք դա իր ինքնաթիռն է, բացասական պատասխան է տվել:
Ենթադրվում է, որ ուժեղ քամու հետևանքով ինքնաթիռը պահող սարքը մի կողմ է գնացել, ինքնաթիռը սկսել է շարժվել զառիվայր՝ արդյունքում բախվելով գրասենյակային շենքի պատին:
«Շենքի ներսը վնասներ չի կրել, սակայն, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը վնասվել է», - ասել է շենքում տեղակայված գրասենյակի ներկայացուցիչը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով մարդիկ չեն տուժել:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Մալթայում ուժեղ քամի է, որը հասնում է 30 կմ/ժ արագության:



Մայքլ Էշքրոֆթ

18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02