Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի լուծումը կախված է մի քանի երկրներից, որոնց հստակ քայլերի դեպքում Պաղեստինի անկախությունը կճանաչեն նաև Եվրամիության անդամ բոլոր երկրները, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
«Շատ կարևոր է Պաղեստինի անկախության ճանաչումը: Կան որոշ երկրներ, որոնց կողմից այդ քայլի կատարման դեպքում նրանց կհետևեն նաև ԵՄ անդամ երկրները: Չեմ ուզում անուններ տալ հիմա: Բայց մենք պետք է բանակցություններ վարենք այս հարցով, հստակ անձինք հստակ խոստումներ են տվել Պաղեստինի նախագահին»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդն իր շնորհակալությունն է հայտնել Երուսաղեմի վերաբերյալ բանաձևին կողմ քվեարկած երկրներին և հայտարարել, որ Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ որպես «սև բիծ» կմնա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինօգնությունն այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի սկզբին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02