Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես թույլատրել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության շրջանակում սկսել իր նախընտրական քարոզարշավը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Այժմ արդեն Պուտինը կարող է նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով մեկնարկ տալով նախընտրական քարոզարշավին:
Գործող նախագահն ընտրություններին մասնակցելու է ինքնաառաջադրման միջոցով, այլ ոչ թե «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կողմից: Անցյալ շաբաթ նրա առաջադրմանը կողմ էր քվեարկել ավելի քան 600 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբը, որի շարքերում էին մի շարք արվեստի և հասարակական գործիչներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԸՀ-ն թույլ է տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին նախընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով «կանաչ լույս» տալով նրա նախընտրական քարոզարշավին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է՝ ինչու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թույլ չի տրվել մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Ըստ նրա՝ Նավալնիի դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը։ Նա նաև հերքել է շրջանառվող տեսակետն առ այն, որ Նավալնիի չմասնակցելը կազդի նախագահական ընտրությունների լեգիտիմության վրա:
ՌԴ ԿԸՀ-ն Նավալնիին թույլ չի տվել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մարտի 18-ին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02