Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը կարգավորեց Հարավային Կովկասի երկու երկրների միջև առկա հարաբերությունները, վերականգնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կենտրոնական դերը երկու երկրների արտաքին գործերի նախարարների և նախագահների միջև առաջիկայում կայանալիք հանդիպումների ժամանակ: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան, Էստոնիայի Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես և համաձայնեցվել էր մայիսի 16-ին, Վիեննայում, իրենց վրա վերցրեցին շփման գծում ռազմական լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը և բանակցային գործընթացի վերսկսումը. «Այս ամենը Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հարաբերություններում առաջընթաց է համարվում, բայց հակամարտության կարգավորմանն ուղղված ֆունդամետալ ձեռքբերումներ չի մատնանշում: Ամեն դեպքում, Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կողմերին տանում է դեպի առավել անվտանգ և կայուն իրավիճակի»:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի կարծիքով` Ռուսաստանը ցանկանում է իր դեմ պատժամիջոցներ սահմանած ԵՄ առաջնորդներին ցույց տալ, որ խաղաղապահի դեր է խաղում Հարավային Կովկասում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02