Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում մասնավորապես թուրք նախագահը Ասադին անվանել էր «ահաբեկիչ»: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Սիրիայի և սիրիացի ժողովրդի դեմ գործած կոտորածները և դաժանությունները կոծկելու նպատակով Էրդողանը շարունակում է թուրք ժողովրդին և հասարակությանը շփոթության մեջ գցել, ինչպես նաև անհիմն հայտարարություններ անել»,-ըստ թուրքական «Haber.sol» լրատվամիջոցի՝ նշված է եղել Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է՝ նախօրեին Էրդողանը Ասադին մեղադրեց այն բանում, որ իբր վերջինս Սիրիայի ժողովրդի նկատմամբ «ահաբեկչություն է իրականացնում պետական մակարդակով»:
«Սիրիայում հնարավոր չէ ապագան կառուցել Ասադի հետ։ Ինչպե՞ս կարելի է կառուցել ապագա մի նախագահի հետ, ով սպանել է 1 մլն մարդու։ Արդյո՞ք Սիրիայի ժողովուրդը ցանկանում է պետության գլխին տեսնել նման անձի։ Բացահայտ ասում եմ, որ Ասադը ըստ էության ահաբեկիչ է։ Նա իրականացնում է ահաբեկչություն պետական մակարդակով: Տեսեք, մինչև հիմա Սիրիայում արյուն է թափվում։ Մենք Ռուսաստանի և դաշնակից ուժերի հետ ինչո՞ւ ենք այնտեղ, որովհետև Ասադի հետ խաղաղություն հնարավոր չէ»,-ասել էր նա:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02