Արարատի մարզը Հայաստանի գյուղատնտեսության հենասյուներից է, թերևս Հայաստանի ամենաքաղաքականացված մարզը և ակնհայտ է, որ նման մարզ կառավարելը և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից մեծ պատասխանատվություն ու հմտություններ է պահանջում։
Ամփոփելով 2017 թվականը «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը տարվա մարզպետ է ճանաչել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ հաշվի առնելով առավելապես 2 գործոններ․ անցնող տարվա ապրիլին տեղի ունցած Խորհրդարանական ընտրությունները Արարատի մարզում անցան բավականին մրցակցային և քաղաքականացված մթնոլորտում, ու թեև Արարատի մարզից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանը անձնական մեծ հեղինակություն և հարգանք ունի մարզում, ինչի արդյունքում վերջին տարիներին հանրապետության մասշտաբով ստանում է ամենաբարձր քվեները, այս անգամ ևս ամենաշատ ձայներով ընտրվեց Ազգային Ժողովի պատգամավոր (Արայիկ Գրիգորյան՝ 45 339 ձայն, Կարեն Կարապետյան՝ 44 255 ձայն, Սամվել Ալեքսանյան՝ 42472 քվե), ի պատիվ Գրիգորյան ընտանիքի՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ չի միջամտելու Խորհրդարանական ընտրություններին և չի աջակցելու որևէ թեկնածուի, այդ թվում և իր եղբորը՝ Արայիկ Գրիգորյանին։
Այս հայտարարությունը մի կողմից ցույց տվեց, որ Արայիկ Գրիգորյանը չի ցանկանում և թույլ չի տալիս, որ իր համար աշխատի մարզային վարչական ռեսուրսը, իսկ մյուս կողմից՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը մրցակցային և արդար ընտրություններ ապահովեց սեփական մարզում՝ իր բաժին լիգիտիմության կաթիլն ավելացնելով միջազգային կառույցների կողմից լավագույն ընտրություններ համարվող Խորհրդարանական ընտրությունների ծովում։ Մարզպետ Արամայիս Գրիգորյանը հաջողությամբ փակեց նաև մարզի տնտեսական տարին․ մթերումները կատարվել են ժամանակին, գյուղացիները ստացել են իրենց գումարները, պետական բյուջեով հատկացված գլոբալ ծրագրեր են իրականացվում Արարատի մարզում՝ Վեդու ջրամբարի կառուցումից մինչև արտեզյան ջրերի օգտագործման կանոնակարգում․․․ Արարատի մարզը առաջատար է նաև վարչապետի հանձնարարականները կատարելու հարցում, և վարչապետ Կարեն Կարապետյանը Արամայիս Գրիգորյանի հաշվետվությունը ընդունելիս բարձր գնահատական հնչեցրեց մարզպետարանի և մարզպետի հասցեին։ Կարծում եմ՝ բավարար հիմքեր ունենք Արարատի մարզպետին տարվա մարզպետ ճանաչելու համար․․․
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03