Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 3-ին կազմակերպում է«Վարդավառ միջազգային փառատոնը», որն արդեն դարձել է ավանդական: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվելու է հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում: Փառատոնի մանրամասներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին կազմակերպիչները:
Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի հոգեթով կատարումներ, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները:
Փառատոնի հայաստանցի և օտարերկրացի հյուրերը, ինչպես նաև Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները Գեղարդում հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ ջուր ցողելու արարողությանը:
«Ազգագրական հայտնի համույթների և դերասանների մասնակցությամբ Գառնիում ժամը 15:00-ին սկսվող երաժշտական բեմադրությունը յուրովի կմատուցի «Վարդավառ» տոնի էությունը»,- նշեց փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը՝ հրավիրելով բոլոր հետաքրքրվողներին մաս կազմելու կիրակնօրյա ազգային տոնակատարությանը:
ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանն էլ ընդգծեց, որ «մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից ընդգծված ուշադրություն է դարձվում մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը, որի արդյունքում մարզային առօրյան նշանավորվում է նոր և ինքնատիպ մշակութային միջոցառումներով: «Վարդավառ» միջազգային փառատոնը, մարզին յուրօրինակ փայլ է հաղորդում և արդեն երրորդ տարին է, որ իր շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց»:
«Վարդավառ» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի գյուղապետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, Տերյան մշակութային կենտրոնը, Taraz Art-ը, «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն դհոլահարների անսամբլը, Վան երգի-պարի ազգագրական համույթը, Պատանի լրագրողների դպրոցը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, eritasard.am առցանց պարբերականը, Anews.am:
Փառատոնի հանրային կապերի պատասխանատու՝ Աստղիկ Ավետիսյան
Հեռ.096004113
www.fyca.net, Վարդավառ փառատոն
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47