ԱՄՆ Սպիտակ տունը հետաձգել է Վաշինգթոնի դատարանի որոշման բողոքարկումը, որը թույլ է տալիս տրանսգենդերներին 2018 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ զինված ուժերում ծառայության համար գրանցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արդարադատության դեպարտամենտի հայտարարությունը եւ Hill-ին:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում կհրապարակի այս հարցի անկախ հետաքննությունը: Այդ պատճառով դատարանի ժամանակավոր որոշման վիճարկման փոխարեն վարչակազմը որոշել է սպասել, մինչեւ Պենտոգոնը կհրապարակի տվյալ զեկույցը», —նշվում է արդարադատության դեպարտամենտի հայտարարությա մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգթոնի դատարանն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ զինված ուժերում տնրասգենդերների ծառայության մասին արգելքը:
Օգոստոսին Թրամփը հրապարակել էր այն կանոնները, որոնցով ԶՈՒ-ում վերականգնվում է տրանսգենդերների ծառայության մասին արգելքը: Հուշագրում նշվում է, որ որոշումը ուժի մեջ կմնա «քանի դեռ նշանակալի հիմք չի ստեղծվել, որ դրա չեղարկումը բացասական ազդեցություն չի ունենա»:
Նախագահը նշել է, որ ՆԳ եւ ՊՆ ղեկավարները «ցանկացած ժամանակ կարգի վերաբերյալ կարող են գրավոր կերպով փոփոխություններ մտցել»:
Ըստ փաստաթղթի՝ արգելքը ուժի մեջ կմտնի 2018-ի մարտին:
ԱՄՆ բանակում տրանսգենդերների ծառայության արգելքի վերացման մասին որոշումն ընդունվել էր Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, սակայն դրա իրականացումը հետաձգվել էր մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հուլիսի 1-ին հաստատեց արգելքի չեղարկումը վեց ամսով հետաձգելու որոշումը: Այս հարցի վերաբերյալ որոշումը հետաձգվեց մինչեւ հունվարի 1-ը: Տարբեր գնահատականներով՝ ԱՄՆ բանակում 1,3 հազարից մինչեւ 6 հազար տրանսգենդեր է ծառայում:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02