Սիրելիʹ հայրենակիցներ,
Մեղրի համայնքի հարգելիʹ բնակիչներ
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։
2017 թվականը դառնում է պատմություն. ևս մեկ տարի ենք ճանապարհում միասին՝ պատեհ առիթն օգտագործելով ձեռքբերումներն ու կորուստներն արձանագրելու, համակշռելու և գնահատելու համար։
Խոշորացման մեկամյա ուղին ցույց տվեց, որ մենք գտնվում ենք ճիշտ ուղու վրա. համայնքի հաջողությունները զգալի են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Անցած մեկ տարվա մեր գործունեությունը, ինչպես նաև համապետական միջոցառումներն եկան փաստելու, որ համայնքների խոշորացումը ոչ միայն ֆինանսատնտեսական տեսանկյունից էր արդարացված, այլ նաև ամրապնդեց մեկ միասնական համայնքի գաղափարը, նպաստեց համայնքում առավել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը:
Անցնող տարում, անշուշտ, մենք արձանագրել ենք հաջողություններ՝ հանձին համայնքային իշխանության և բնակչության միջև խորացող և զարգացող ներդաշնակ հարաբերությունների։ Ամենևին նպատակ չունենալով ծանրաբեռնել ձեզ տարատեսակ ցուցանիշներով՝ հարկ եմ համարում նկատել, որ առաջընթացն ակնհայտ է քաղաքային կյանքի կազմակերպման շատ ոլորտներում: Անցնող տարին աչքի ընկավ համայնքում փողոցային ու բակային լուսավորության անցկացմամբ, ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության ապահովմամբ, կոմունալ աշխատանքների որակական զգալի փոփոխությամբ, սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված տարբեր միջոցառումներով, սպորտային, մշակութային կյանքի ակտիվությամբ: Կատարված աշխատանքը ձեր աչքի առջև է և սա լավագույն հնարավորությունն է գնահատելու ու տեսակետ ձևավորելու` առանց կողմնակի հայացքի:
Սիրելիʹ քաղաքացիներ, նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով: Հետևողական և լայնածավալ փոփոխությունների դրական արդյունքները թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում մոտ ապագայում զգալու ենք բոլորս: 2018 թվականին շարունակելու ենք հետևողական ջանքեր գործադրել Մեղրի համայնքի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի և պայմանների բարելավման ուղղությամբ:
Կրկին շնորհավորելով Նոր տարվա և Սբ. Ծննդի առթիվ՝ մեր երկրին մաղթում եմ անխախտ խաղաղություն։ Թող գալիք տարին իր հետ նախ և առաջ բերի անդորր և համերաշխություն, քանզի ստեղծագործ աշխատանքի անխափանությունն անխզելիորեն կապված է սահմանային խաղաղության հետ, ինչին մեր ժողովուրդը լիուլի արժանի է։
Ամանորի տոնական այս օրերին հատուկ շնորհավորում եմ հայոց բանակի զինվորին ու սպային, այն մարդկանց, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղությունը.այն ամենաթանկն ինչ ունենք, վստահված է նրանց:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ցանկանում եմ լիություն, աներեր հավատ, անշրջելի հաջողություններ և միայն ու միայն երջանկություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03