1in.am-ը գրում է. Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումները անցած գիշեր շարունակվել են: Հաղորդվում է ինը զոհվածների մասին, այդ թվում՝ մեկ ոստիկանի. Reuters-ը հաղորդում է, որ վերջինիս վրա կրակել են որսորդական հրացանով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում անկարգությունների հետևանքով արդեն 22 մարդ է զոհվել: Իրանում լարվածությունն աճում է ամեն ժամ և հիմա որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ի վերջո ինչ հանգուցալուծում կստանան դրամատիկ իրադարձությունները:
Իշխանություններն արդեն ձերբակալել են 450 մարդու, որոնց նկատմամբ հաշվեհարդար են խոստանում, ըստ էության, պետական մակարդակով: Սակայն ռեպրեսիաները միայն ավելի արմատական են դարձնում ցուցարարների տրամադրությունները. տնտեսական պահանջների փոխարեն հիմա գերազանցապես հնչում են կղերական իշխանությունը տապալելու կոչեր: Իրանի իշխանություններն իրենց պահում են բռնապետության դասական կանոններով: Անարդյունավետ քաղաքականությունը խոստովանելու և բարեփոխումներ խոստանալու փոխարեն` նրանք արդեն օտարերկրյա «մեղավորներ» են գտել:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, թե իր երկրի դեմ «միջնորդավորված պատերազմ» են վարում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Սաուդյան Արաբիան: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համեյնին ասել է, թե «թշնամիներն» Իրանի դեմ օգտագործում են «զենք և դրամ»: ԱՄՆ քաղաքական էլիտան Իրանի իրադարձություններին արձագանքում է ամենաբարձր մակարդակով:
Թեհրանում թերևս կանխատեսում են, որ Իրանում իրական է փոփոխությունների հեռանկարը: Սա առանցքային դրվագ է ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության մեջ, որովհետև Իրանի թուլացումը կամ այդ երկրում ռեժիմի փոփոխությունն արմատապես կփոխի իրավիճակը բարդ տարածաշրջանում` էապես ազդելով թե արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման և թե սիրիական գործընթացների վրա: Իրադարձությունների նման ընթացքը սիրական խնդրում կկաշկանդի Ռուսաստանի քաղաքականությունը` նրան հակելով պայմանավորվածությունների ԱՄՆ-ի և նրա գլխավորած կոալիցիայի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ Իրանի ժողովուրդն ազատության և սննդի կարիք ունի: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը շատ ավելի կտրուկ է եղել. նա ասել է, թե Սպիտակ տունը չի կրկնի նախորդ վարչակազմի սխալները և չի արհամարհի իրանցիների հուզումները: Սա աննախադեպ աջակցություն է իրանցիների ազատության պայքարին:
Մյուս կողմից` փաստ չէ, որ ԱՄՆ-ը կամ որևէ երկիր ուղղորդում, հրահրում են իրանական հուզումները: Գուցե գոյություն ունի տրամագծորեն հակառակ բանաձևը` Իրանի ժողովուրդը կամ նրա մի մասը ձևավորել են պայքարի այնպիսի օրակարգ, որը ներդաշնակ է համաշխարհային համատեքստին կամ աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների նպատակներին: Իրանն` առնվազն Մերձավոր Արևելքի մակարդակով, դարձել էր տոտալիտար «մշակույթի» արտահանողն` արտաքին կոշտ քաղաքականության վրա վատնելով մեծ միջոցներ, երկրի ներսում անտեսելով մարդկանց տարրական իրավունքները, նրանց դատապարտելով ոչ բարեկեցիկ և ընչազուրկ կարգավիճակի:
Երբ երկրի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը ադեկվատ չի լինում նրա ունեցած ռեսուրսներին, ավելին հարվածում է մարդկանց կյանքի որակին, հեղափոխական իրավիճակն անխուսափելի է: Նման ռեժիմների հոգեվարքը կանխորոշված է պատմության օրինաչափությամբ` լինի դա Իրանի կղերական, թե Ռուսաստանի չեկիստական իշխանությունը:
16:36
16:27
15:49
15:09
14:46
14:35
14:17
13:55
13:48
13:35
13:19
12:54
12:53
12:36
12:19
12:04
11:45
11:32
11:15
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33