Վերջին տարիներին Հայաստանը հետաքրքիր մշակութային էկիկենտրոն է կարողանում դառնալ, և բացառություն չէր նաև անցնող 2017-ը, որի ընթացքում ՀՀ եկան համաշխարհային աստղեր, սփյուռքում ստեղծագործող հայ հայտնիներ: Magnis.News-ը ներկայացնում է մեր երկիր այցելած հայտնիներից ոմանց.
Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերին մեր երկիր եկավ հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը: Վերջինս նաև այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում Հայաստան եկավ Հոլիվուդյան հայտնի դերասան ազգությանբ հայ Մարկո Խանը: Նա Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեց Հայաստանի անկախության 26-ամյակին եւ «Ծագումով հայերը» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին:
Հայաստանի անկախության 26–ամյակին նվիրված համերգը լավ առիթ էև նաև Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտիին ևս մեկ անգամ այստեղ տեսնելու համար:
«Երկրորդ անգամ եմ այստեղ, սիրում եմ Հայաստանը, և արդեն շատ հայ ընկերներ ունեմ։ Սիրում եմ հայկական խոհանոցը։ Կարծում եմ,որ հայ կանայք հիասքանչ են»,– այցի ժամանակ ասել էր Մուտին։
Հերթական անգամ իր հայրենիք ժամանեց Սերժ Թանկյանը, ով հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա գտնվեց իր հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի երեւանյան պրեմիերային:
Ռուսական շոու-բիզնեսի էպատաժային երգչուհի Նարգիզ Զակիրովան հայաստանում ունի մեծ լսարան, ինչի վառ ապացույցն էր Հայաստանում նախորդ տարվա հոկտեմեբրին լեփ-լեցուն դահլիճում կայացած նրա համերգը: Զակիրովան այնքան էր տպավորված հայ հանդիսատեսի ընդունելությամբ և մեր երկրով, որ անգամ ցանկություն հայտնեց այստեղ բնակարան ձեռք բերելու:
Պատրաստեց Արմինե Բրսոյանը
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03