Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքում, որը հատվածաբար սկսել է հրապարակվել ամերիկյան New York Magazine պարբերականի էջերում, հեղինակը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հավակնում է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը, փոխանցում է НТВ-ն:
Վուլֆը նշել է, որ հենց այդ հավակնության պատճառով են Իվանկան ու իր ամուսինը՝ Թրամփի խորհրդական դարձած Ջարեդ Քուշները, համաձայնել տեղ գտնել նախագահի վարչակազմում:
«Զույգը պայմանավորվածություն է ձեռք բերել. եթե հետագայում լինի նման հնարավորություն՝ նա (Իվանկան) կառաջադրվի որպես նախագահի թեկնածու», - գրում է լրագրողը:
Նման տեղեկություններ հայտնած հեղինակը հղում է կատարել Թրամփի արդեն նախկին խորհրդական Սթիվեն Բենոնին, որը, իր իսկ խոսքով, սարսափել է նման պայմանավորվածության մասին իմանալուց հետո:
Բացի այդ՝ գրքում տեղ են գտել խնդրահարույց պնդումներ առ այն, թե Թրամփն ամենևին չի հավակնել դառնալ ԱՄՆ նախագահ, իսկ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, շոկի է մատնվել, երբ իմացել է առաջին տիկին դառնալու հնարավոր հեռանկարի մասին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Բենոնի մի շարք հայտարարություններ, ասել էր, որ վերջինս «խելքը թռցրել է» և որևէ կապ չունի նախագահական ընտրություններում իր տարած հաղթանակի հետ:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02