Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։
Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատատումից ի վեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ` հիմնված տարբեր բնագավառներում սերտ համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության, բազմաթիվ փոխադարձ այցելությունների, լայն իրավապայմանագրային դաշտի, հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, զգալի մշակութային և գիտական փոխանակման, ժողովուրդների միջև բովանդակային կապերի վրա:
Էդվարդ Նալբանդյանն արժևորում է Չեխիայի Հանրապետության հետ կապերն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում և Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում:
Եզրափակելով ուղերձը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով երկու երկրները կարող են առավել զարգացնել և խորացնել հայ-չեխական համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին արժևորում է Հայաստանի և Չեխիայի միջև հաստատված կապերի բարձր որակը: Մարտին Ստրոպնիցկին ընդգծում է, որ Չեխիան Հայաստանը համարում է կարևոր գործընկեր և գոհունակությամբ նշում, որ երկու երկրների միջև հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են ինչպես երկկողմ մակարդակի բոլոր ուղղություններով, այնպես էլ Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության մակարդակով:
Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը, ավարտելով ուղերձը, վստահություն է հայտում, որ առկա դրական միտումն ապագայում կշարունակվի և երկու երկրների միջև համագործակցությունն առավել կխորանա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01