Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ պաշտոնական այցի ընթացքում վեճի է բռնվել ֆրանսիացի լրագրողի հետ, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում ունեցած հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը վիճել է France 2 հեռուստաալիքի լրագրողի հետ, ով նրան հիշեցրել է Թուրքիայի Հետախուզական կոմիտեին պատկանող ու դեպի Սիրիա ուղևորվող բեռնատարների մեջ մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման մասին:
«Որքանո՞վ կարելի է վստահել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում, այդ զենքերը Սիրիա ուղարկելու համար զղջո՞ւմ եք»,- հարցրել է լրագրողը:
Էրդողանը մեղադրել է լրագրողին սուբյեկտիվ վարք դրսևորելու համար ու պնդել, որ նա իր վրա կրում է Թուրքիայի թշնամիների ազդեցությունը:
«Դուք գյուլենականների լեզվով եք խոսում: Այդ ամենն իրականացնողները հիմա բանտում են: Իսկ ինչո՞ւ չեք հարցնում ԱՄՆ-ի կողմից Սիրիա ուղարկվող զենքերի մասին, դա էլ ուսումնասիրիր, չէ՞ որ լրագրող ես: Սովորեք այս հարցերում նրբանկատություն դրսևորել, երբ խոսում եք դրա մասին: Այդ ամենը հեշտ կուլ տվող մեկը չէ ձեր դիմաց կանգնած, կուզեմ, որ իմանաք դա: Սովորեք ուրիշի շահերի համար չխոսել, գյուլենականների պես չխոսել», - ասել է Էրդողանը:
Դրան ի պատասխան ֆրանսիացի լրագրողը նշել է. «Ես ձեզ հետ խոսում եմ որպես մի լրագրող, որպես ֆրանսիացի լրագրող: Այս անգամ փորձեցի տալ հարցեր, որոնք չեն տրվում թուրք լրագրողների կողմից»:
Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը Միջազգային ճանապարհային փոխադրումների մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին: Այդ ժամանակ լուրը հերքած նախագահ Էրդողանը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրը հրապարակողը պատասխան կտա»:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02