Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հեյդարին հերքել է իսլամական հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերին աջակցելու համար Ահմադինեժադի ձերբակալության մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Erem news լրատվական պորտալին:
«Իմ հաճախորդի՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Հեյդարին՝ մեկնաբանելով արաբական մամուլի հրապարակումները:
Թեհրանում մինչ այժմ այդ տեղեկությունը պաշտոնապես ոչ հաստատվել է, ոչ հերքվել:
Ավելի վաղ Լոնդոնում հրապարակվող արաբական Al-Quds Al-Arabi թերթը, վկայակոչելով իրանական աղբյուրների, հայտնել էր, որ նախկին նախագահը ձերբակալվել է Շիրազում: Թերթի պնդմամբ՝ ձերբակալության պատճառը եղել են հակակառավարական ցույցերի ժամանակ քաղաքական գործչի հայտարարությունները, որոնք Թեհրանում դիտարկվում են որպես «անկարգությունների հրահրման» կոչ:
Նշվում է, որ երկրի նախկին ղեկավարն այցելել է Իրանի հարավում գտնվող Բուշեր քաղաք, որտեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իշխանություններին չեն մտահոգում սովորական մարդկանց խնդիրները: Նա մեղադրել է նախագահ Հասան Ռոհանիի կառավարությանը երկիրը կառավարելու անկարողության համար:
Հիշեցնենք, որ Իրանում գնաճի պատճառով բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է ավելի քան 450 ցուցարար:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02