Այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե մինչև 1995թ. նոյեմբերի 28-ը չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, այսուհետ կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նոր կարգը պայմանավորված է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 6-ին: «Կատարվածփոփոխության համաձայն` վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր: Այսինքն` այդդեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից»,-գրել է պաշտոնյան:
Մնացական Բիչախչյանը հայտնել է, որ մինչ փոփոխությունը «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող վերոնշյալ քաղաքացիները հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե՝ ոչ:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03