ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանն ու Արայիկ Խանդոյանը շարունակում են հացադուլը:
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը շարունակում է 2017-ի դեկտեմբերի 29-ին սկսած հացադուլը.«Տեսակցության ժամանակ բազմաթիվ անձանց անունից խնդրեցի դադարեցնի հացադուլը, սակայն չհամաձայնեց: Խանդոյանն ասաց, որ շարունակելու է հացադուլը Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին աջակցելու նպատակով»:
Նշենք, որ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել 2017 թվականի դեկտեմբերի 19-ից և պահանջում է, որ իրեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ:
Tert.am-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից պարզաբանում խնդրեց այն մասին, թե ինչն է խոչընդոտում կալանավորի պահանջը կատարելուն:
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Արմեն Բիլյանի մասով որևէ հիմք չկա, որպեսզի նա տեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ:
Հարցին, թե Արմեն Բիլյանն ասում է, որ առողջական խնդիրներ ունի,իսկ բուժման պայմաններն «Արմավիր» ՔԿՀ-ում առավել բարենպաստ են, ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին.«Երկու հիմնարկների բուժմասերն էլ նույնական են: Բիլյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հացադուլավորների համար նախատեսված խցում, բժիշկների հսկողության տակ: Իսկ եթե բուժման տեղափոխելու անհրաժեշտություն լինի նրան կտեղափոխեն բուժմաս, այլ խնդիրների առաջացման դեպքում դատապարտյալներին և կալանավորներին ոչ թե տեղափոխում են ուրիշ ՔԿՀ, այլ Դատապարտյալների հիվանդանոց»:
ՔԿՎ հանրային կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Արմեն Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված հնարավորությունից, այն է` կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից:
Նշենք, որ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ կալանավոր Ամբատ Բարսեղյանը ևս շարունակում է դեկտեմբերի 21-ից սկսած հացադուլը:
Նշենք, որ իր թիվս այլ մեղադրանքների, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են նաև ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության երեք ծառայողների սպանության մեջ:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03