Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) միջեւ նախնական բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին հայտնել է ԳՍԴԿ առաջնորդ Մարտին Շուլցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ այն ընթացավ կառուցողական մթնոլորտում։ Հուսով ենք, որ այսօր ամեն ինչ կշարունակվի նույն ոգով»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այսօրվա խորհրդակցությունները նվիրված կլինեն եվրոպական քաղաքականությանը: «Հուսով եմ, որ մենք կհասնենք արդյունքի, որը Գերմանիային թույլ կտա դառնալ Եվրամիության շարժիչը»,-ավելացրել է Շուլցը:
Սոցիալ-դեմոկրատների եւ պահպանողականների միջեւ նախնական բանակցությունները մեկնարկել են կիրակի: Ժամանակացույցի համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն հինգ օր եւ կավարտվեն հունվարի 12-ի գիշերը: Ուրբաթ օրը կողմերը մտադիր են եզրափակիչ հայտարարություն ընդունել։
Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները անցկացվել են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին։ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ստացել է ձայների 32,9 տոկոսը, իսկ ԳՍԴԿ-ն իր պատմության մեջ ամենավատ արդյունքն է դրսեւորել՝ հավաքելով ընդամենը ձայների 20 տոկոսը։ «Գերմանիայի համար այլընտրանք» աջ կուսակցությունը հավաքել է ձայների 12.6 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10.7 տոկոսը, կանաչները՝ 8.9 տոկոսը, իսկ ձախ կուսակցությունը` 9.2 տոկոսը:
Գերմանիայի նոր կառավարությունը դեռ չի ձեւավորվել։ Սկզբում պահպանողականնները բանակցություններ էին վարում կանաչների ու լիբերալների հետ, բայց այդ բանակցությունները փակուղի էին մտել։ Դրանից հետո որոշում էր կայացվել բանակցությունների մեջ մտել ԳՍԴԿ-ի հետ։
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02