Այսօր մեր իրականությունում մեծ հարգանք են վայելում մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ պատրաստ են ձեռք մեկնել կարիքավոր մարդկանց, մեղմացնել նրանց հոգսը կամ պարզապես նրանց կողքին լինել: Այդպիսիններից է ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպությունը` նախագահ Արտյոմ Մուրադյանի գլխավորությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Արհմիութենական կազմակերպությունն իր երկարամյա գործունեության ընթացքում իրականացրել է բազում սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են եղել ինչպես ՀԷՑ աշխատակիցներին` նրանց շահերի պաշտպանությանը, աշխատանքային անվտանգ պայմանների ստեղծմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, ամառային հանգստի կազմակերպմանը, առողջության պահպանմանը, նրանց մասնակցությամբ մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը, այնպես էլ տարբեր ՀԿ-ներին և հասարակության սոցիալապես խոցելի խմբերին: Արհմիութենական կազմակերպությունն ամենախոշորն է Հայաստանում և ունի մոտ 7500 անդամ: Կազմակերպության աշխատանքը հիմնվում է գործատուի հետ 2010թ. կնքված Կոլեկտիվ պայմանագրի վրա:
««Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերումից հետո Կոլեկտիվ պայմանագրի շրջանակում աշխատակիցներին տրամադրվող սոցիալական փաթեթը վերանայվեց և պայման ներն էլ ավելի լավացան, ընդլայնվեցին նաև սոցիալական աջակցության ծրագրերը»,- նշեց Արտյոմ Մուրադյանը: Պայմանագրի 14 կետերի համաձայն` աշխատակիցներին հատկացվում է միանվագ օգնություն առօրյա կյանքում հանդիպող տարբեր իրավիճակների համար (ամուսնություն, երեխայի ծնունդ, վիրահատություն, հարազատի մահ և այլն): Պայմանագիրը ապահովում է աշխատակիցների անվտանգ և արժանավայել աշխատանքը, ամառային հանգիստը` հանգստյան տներում, առողջության վերա կանգնումը` առողջարաններում, մասնակցությունը հատուկ նրանց համար կազմակերպված մարզական և մշակութային միջոցառումներին: Մասնավորապես` 3000-ից ավելի աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի տարբեր հարմարավետ հանգստյան տներում, առողջարանային բուժում ստանում` Ջերմուկի և Արզնու առող ջարաններում:
Արդեն 2-րդ տարին է Արհմիութենական կազմակերպության ջանքերով` Արցախում զինծառայողներ ունեցողընկերության աշխատակից ծնողները, հարազատները 2-օրյա ան վճարուղեգրերով մեկնում են Արցախի Հանրապետություն, տեսակցում իրենց զավակներին, եղբայրներին, նրանց հետ միասին այցելում տեսարժան վայրեր, մասնակցում տոնական միջոցառումներին: ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմա կերպության Կոլեկտիվ պայմանագիրն ունի ևս մեկ` շատ կարևոր, առանձնահատկություն` կազմակերպությունը միակն է Հայաստանում, որի Կոլեկտիվ պայմանագրում նախա տեսված է ՀՀ էներգետիկայի համա կարգում 40 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող և ընկերությունից թոշակի անցած մոտ 200 նախկին աշխատակիցների վճարել ամսական նպաստ` իրենց համար պետության կողմից սահմանված կենսաթոշակի 50%-ի չափով: «Դա արտահայտում է ՀԷՑ ՓԲԸ խորը հարգանքը և երախտիքն այդ մարդկանց վաստակի հանդեպ»,-իր խոսքում նշեց Արտյոմ Մուրադյանը: ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են նաև ՀԷՑ աշխա տակիցների երեխաները, ում կողմից ուսման մեջ ցուցաբերված բարձր առաջադիմությունը խրախուսվում է ընկերության կողմից: Այս տարի առաջին անգամ աշխատակիցների ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցա բերած 22 երեխաներ Արհմիության միջոցներով մեկնել են Ծաղկաձոր և իրենց մեկշաբաթյա հանգիստն անցկացրել Զարգացման Ծրագրերի Հայկական Կենտրոնի կազմակերպած Ճամ
բարում:
ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության կողմից մարզական միջոցառումների կազմակերպման մեկնարկը տրվեց 2003թ-ին` շախմատի մրցաշար կազմակերպելով Հանքավանում: Այնուհետև` տարիների ընթացքում, շախմատին ավելացան նարդին, սեղանի թենիսը, դարթսը, վոլեյբոլը, բադմինտոնը, բազկամարտը և բիլիարդը: Հետագայում մրցումները վերածվեցին ՀԷՑ ՓԲԸ աշխատակիցների սպարտակիադայի` նվիրված ՀՀ անկախության տոնին:
Այս տարի` 2017թ. սեպտեմբերին, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության տոներին նվիրված` Արհմիութենական կազմա կերպության կողմից Ծաղկաձորում կազմակերպվեց և անցկացվեց ՀԷՑ ՓԲԸ-ի և «Արցախէներգո» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ 1-ին սպարտակիադան, որին մասնակցում էին ՀԷՑ ՓԲԸ-ի և «Արցախ - էներգո» ՓԲԸ-ի 300-ից ավելի աշխատակիցներ: Մրցումներն աչքի ընկան անզիջում պայքարով, բարձր կազմակերպվածությամբ, և անցան ջերմ, բարեկամական մթնոլորտում: Սպարտակիադայի փակման արարողության ժամանակ մասնակիցներին Արհկոմի կողմից սահմանված փոխանցիկ գավաթը, պատվոգրերը, դրամական պարգևավճարները և ամառային հանգստի անվճար ուղեգրերը հանձնեցին ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, գլխավոր տնօրեն
Կարեն Հարությունյանը, «Արցախ էներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ծատրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հր. Ռոստոմյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանը, ՀՀ մարզական ֆեդերացիաների նախագահներ, օլիմպիական չեմպիոններ և մրցա նակակիրներ, լեգենդար, անվանի մարզիկներ: Արարողության ընթացքում ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության նախագահ Արտյոմ Մուրադյանը Արցախի հետ բարեկամական կապերի ամրա պնդման և սերտ համագործակցության համար պարգևատրվեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով, որը նրան հանձնեց նախարար Ա.Խաչատրյանը: Արհմիության կազմակերպած մարզական միջոցառումների մեջ իր ուրույն տեղն ունի արդեն 2-րդ տարին կազմակերպված շախմատի միջազգային թիմային մրցաշարը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոներին: Մրցաշարին մասնակցեցին ՀՀ էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների, ՀՀ Ազգային ժողովի, «Արցախէներգոյի», ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի էներ գետիկայի ոլորտը ներկայացնող թիմերը: Մրցաշարը դարձել է ավանդական և այսու հետ կանցկացվի ամեն տարի: Յուրաքանչյուր տարի մարտի 8-ին ՀԷՑ ՓԲԸ աշխատակից կանանց և աղջիկների համար կազմակերպվում է տոնական մեծ միջոցառում, որի ընթացքում բազմաթիվ կանայք ստանում են ամառային հանգստի անվճար ուղեգրեր: Դեկտեմբերի 22-ին մեծ շուքով նշվում է Էներգետիկի օրը, մրցանակներ ու պատվոգրեր են ստանում լավագույն աշխատակիցները, խրախուսվում են երիտասարդ մասնագետները: Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված` Արհմիությունը ընկերության աշխատակիցների մինչև 14 տարեկան երեխաներին նվիրում է տոնական նվերներ և Ամանորի հանդեսի անվճար տոմսեր:
Ամեն տարի հունվարի 13-ին` հին Նոր տարուն, ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպությունը այցելում է Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոց, Երևանի, Վանաձորի, Սպիտակի, Հրազդանի մանկատներ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Փյունիկ» հասարակական կազմակերպություն, նրանց համար կազմակերպում տոնական համերգներ և նվերներ հանձնում փոքրիկներին ու ծերերին: Արհմիութենական կազմակերպությունը հովանավորել է Հայաստանի լրագրողների ասոցիացիայի կազմակերպած Ֆուտբոլի միջազգային մրցաշարի անցկացումը, աջակցել է «Օրրան» ՀԿ-ի կողմից Վահագնի թաղամասում կազմակերպված ֆուտբոլի մրցաշարին, «Աուտիկ երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ին, «Լուսինե», «Վահագն», «Աստղաթև» ՀԿ-ներին: Դրա վառ ապացույցն է սերտ համագործակցությունը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ: Երկու տարի անընդմեջ Արհմիությունը եղել է Համահայկական պարալիմպիկ խաղերի անցկացման գլխավոր հովանավորը: 2017թ. մայիսի 8-ին ՀԷՑ Արհմիութենական կազմակերպությունը հովանավորել է հաշմանդամների սեղանի թենիսի Հայաստանի առաջնության անցկացումը: Հաշմանդամների աջակցության շրջանակներում կատարված աշխատանքների գլուխգործոցը կարելի է համարել ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության կողմից Միջազգային պարալիմպիկ խաղերի բազմաթիվ մրցանակակիր, աշխարհի կրկնակի փոխգավաթակիր, 1988թ. երկրաշարժից հաշմանդամ դարձած գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանին երկսենյականոց բնակարան նվիրելու նախաձեռնությունը: «ՀԷՑ ՓԲԸ-ի հատուկ ուշադրությունը սոցիալապես խոցելի խմբերին ինքնանպատակ չէ, ընկերությունն ամեն ջանք գործադրում է հնարավորինս աջակցելու և օժանդակելու նման ծրագրերի իրականացմանը»,-մեզ հետ զրույցում նշեց Արհմիութենական կազմակերպության ղեկավարը:
Հաշմանդամներին ցույց տրված աջակության և նրանց համար կազմակերպվող միջոցառումները հովանավորելու համար ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կ. Հարությունանը և Արհմիության նախագահ Ա. Մուրադյանը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Խավիեր Գոնսալեսի կողմից 2017թ. արժանացել են հատուկ շնորհակալագրերի:
2017թ. հոկտեմբերին երկարամյա հասարակական և մարդասիրական գործունեություն ծավալելու համար ՀԷՑ ՓԲԸ Արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի ոսկե հուշամեդալով:
Նյութը` Սուսաննա Թամազյանի
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03