2018 թվականի հունվարի 1-ին Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ինչպես հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները հունվարի 2-ին քննարկել և ընդունել են ղազախստանյան նախագահության հիմնական առաջնահերթությունները: Նույն օրը տեղի ունեցավ նաև ԱԽ նոր ընտրված անդամների Կոտ դ՛Իվուարի, Հասարակածային Գվինեայի, Քուվեյթի, Նիդերլանդների, Պերու և Լեհաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը: Ղազախստանի նախագահության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել քննարկումներ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման թեմայով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախագահությամբ: Նախարարական մակարդակով քննարկումներն առնչվելու են անվտանգության ոլորտում Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցությանը: Բաց քննարկումների թեման էլ Մերձավոր Արևելքում իրավիճակն է:
Ղազախստանի հիմնական առաջնահերթությունները ներկայացված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նախագահ Նազարբաևի «Անվտանգ, արդար և բարգավաճ աշխարհի կառուցման համար գլոբալ գործընկերության ամրապնդման Ղազախստանի կոնցեպտուալ տեսլականը» փաստաթղթում:
Հիմնական առաջնահերթությունները յոթն են՝ միջուկային զենքից ազատ աշխարհի կառուցում, գլոբալ պատերազմի վտանգի վերացում և տեղական հակամարտությունների կարգավորում, տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում Կենտրոնական Ասիայի շահերի առաջմղում, ահաբեկչությանը հակազդում, Աֆրիկայում խաղաղության և անվտանգության հարցեր, անվտանգության և կայուն զարգացման միջև անբեկանելի կապի ապահովում, Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի համակարգի ադապտացում 21-րդ դարի սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության՝ աշխարհում խաղաղության և կայունության համար պատասխանատվությունն առաջին հերթում ընկնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների վրա:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02