Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։
Հունվարի 8-ի այցի ընթացքում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ունենում է երիկամների սուր ցավեր, գլխապտույտներ, սրտխառնոց, գլխացավեր, ոտքերի ցավեր:
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժնից։
Նրա առողջական վիճակի հետ կապված բարձրացվել է անհապաղ բժշկական հետազոտության ենթարկելու հարց: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանման՝ այդ նպատակով արդեն իսկ կազմակերպվել է բժշկի այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողական կլինի այս հարցում:
Քննարկման ընթացակարգեր են նախաձեռնված նաև Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի, ինչպես նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հետ կապված հարցերով: Առաջին այցի ժամանակ անհապաղ քայլեր են ձեռնարկվել Արմեն Բիլյանի խցի խոնավության վերացման ուղղությամբ։ Բացի այդ, ուղարկված են համապատասխան գրություններ ՀՀ արդարադատության նախարարություն:
Այս մասին տեղեկացվել են նաև Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես կապի մեջ է նաև Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44