ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է իսլամական հանրապետության գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով Կում քաղաքում, հայտնում է ТАСС-ը:
«Մեր թշնամիներն արդեն 40 տարի փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ պատասխան են ստանում: Մեր ժողովուրդը ցույց է տալիս միասնությունը և դիմադրում է թշնամիներին: Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին չի հաջողվել և չի հաջողվի կոտրել մեզ»,- ասել է Խամենեին:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը նաև հայտարարել է, որ ժողովուրդն իրավունք ունի իր դժգոհությունը հայտնելու ցույցերի ընթացքում, բայց պետք չէ այդ դրսևորումները շփոթել բռնի գործողությունների հետ:
Նրա խոսքով՝ իրադարձությունների վերլուծությունները համընկնում են այն կետում, որ անհրաժեշտ է տարանջատել ժողովրդի անկեղծ և օրինական պահանջները բռնի շարժումներից:
«Երբ մի մարդու զրկում են իրավունքներից, և նա բողոքում է, կամ ինչ-որ մի տեղ դժգոհների խումբ է հավաքվում՝ լինի դա 100 կամ 500 մարդ, դա մի բան է: Երբ դրանից օգտվելով ոմանք վիրավորում են Ղուրանը, իսլամը, պղծում են դրոշը, հրդեհներ են կազմակերպում, դա այլ հարց է»,- հայտարարել է Խամենեին, ում խոսքերը հրապարակվել են նրա կայքում:
Հիշեցնենք, որ Իրանում գնաճի պատճառով բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից, ձերբակալվել է մոտ 3.700 մարդ:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02