Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիների դժգոհությանը` կապված երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարների բարձրացման հետ, նախ ասաց, որ համամիտ չէ ձևակերպման հետ, որ վարձավճարները բարձրացվել են:
Նա պարզաբանեց, որ 2017 թվականին ուժի մեջ են մտել տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի փոփոխությունները, որով երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունները համարվում են համայնքի կողմից մատուցվող ծառայություններ, և դրանց վճարումները՝ տեղական վճարումներ: Նա նշեց, որ օրենքին համապատասխան ներկայացրել են նախագիծ և այդ ծառայությունների համար սահմանվել են տեղական վճարներ:
«Մենք, հասկանալով, որ փաստացի ծախսերը շատ են, նախագիծը ներկայացրեցինք փաթեթային և ներկայացրեցինք նաև արտոնություններ սահմանելու նախագիծ: Բոլոր կատեգորիաների համար սահմանվեց 8 հազար դրամ՝ անկախ ծառայության չափից և անկախ վճարի չափից»,-ասաց նա և նշեց, որ մինչ այս եղել են դրանից ցածր կամ բարձր վճարներ:
«Բայց մենք հասկանում էինք, որ թեև օրենքը հստակ կիրառում ենք, այդուհանդերձ կա ուսումնական տարի հասկացողություն, և կան անձինք, ովքեր սեպտեմբերին այլ խաղի կանոններով են ընդունվել այդ դպրոցներ և հունվարից փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ: Հաշվի առնելով դա՝ ուսումնասիրեցինք քանակական հնարավոր ազդեցությունը և բավականին մեծ քանակի համար՝ 900 տեղի հաշվարկով, լրացուցիչ արտոնություններ սահմանեցինք, ընդհուպ մինչև անվճար 2018 թվականի համար։ Առաջիկա օրերին այդ արտոնությունների կիրառման կարգը կսահմանվի»,-ասաց նա:
Վահե Նիկոյանը նշեց, որ որևէ խնդիր չի պատկերացնում, որովհետև բոլոր խնդիրները հնարավորինս հաշվի են առնվել, և միգուցե խնդիրը ոչ լիարժեք տեղեկատվություն ունենալն է:
«Երևան քաղաքում բոլոր երաժշտական և արվեստի 26 դպրոցներում սովորող շուրջ 10 հազար երեխաներից ընդամենը 300-ն է, որ Երևանի գրանցում չեն ունեցել, և եթե նրանք խնդիրներ ունենան, ապա արտոնությունների շրջանակներում, կարծում եմ, կնախատեսենք նաև նրանց հարցը լուծել»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը նշեց, որ այս փոփոխությունները Երևան քաղաքի համար լրացուցիչ ծախսեր են առաջացրել՝ մոտավորապես 200 միլիոն դրամ: «Փոփոխությունները պարտադրված են օրենքով, բայց դրանք ունեն դրական կողմերը»,-ասաց նա:
Նա վստահություն հայտնեց, որ կարգերը բոլորի համար պարզ լինելուց հետո որևէ բողոք, խնդիր չի լինի: Նա նաև հայտնեց, որ 2018 թվականին աշխատավարձի բարձրացում չի նախատեսված երաժշտական և արվեստի դպրոցների ուսուցիչների համար:
tert.am
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03