Երրորդ երկրներից Հայաստան ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային սակագների փոփոխություն այս տարի նախատեսված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանը:
«Երրորդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման առնչությամբ որևէ սակագնային փոփոխություն այս տարվա համար նախատեսված չէ, հետևաբար թանկացումներ չեն լինի»,- ասել է նա։
Տիգրան Մինասյանը հավելել է, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մեքենաների համար մաքսատուրքերի բարձրացում սահմանված է 2020 թվականից:
«Մինչև 2020 թվականը մեզ մոտ գործելու են մեր նախկին սակագները, որոնք առկա էին մինչ ԵԱՏՄ անդամ դառնալը, գանձվող մաքսային վճարների բոլոր սակագնային փոփոխությունները կատարվելու են 2020 թվականից»,- ավելացրել է ՊԵԿ պաշտոնյան:
Պետեկամուտների կոմիտեն հունվարի 8-ից իր պաշտոնական petekamutner.am կայքում այսուհետ հրապարակում է տեղեկատվություն երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մաքսային արժեքների վերաբերյալ: Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել petekamutner.am կայքի «Մաքսային տեղեկատվություն» բաժին, այնուհետև «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար»-«Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքի վերաբերյալ»:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44