ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ամրագրվել է Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները,սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը և այլն:
Ըստ առաջարկված նախագծի՝ անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով:
Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից` իր պաշտոնի ստանձնման օրը:
Նշենք, որ այժմ Ազգային անվտանգության խորհուրդը գլխավորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամներն են ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ փոխվարչապետը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարը,ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հետևաբար, նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը չեն լինի խորհրդի կազմում:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03