Այսօր կառավարության նիստում կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց վերջին ամիսներին շատ քննարկված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին » նախագիծը։ Նախատեսվում է արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018թ ապրիլի 1-ից։
Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018թ ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա, և վերջիններս ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել ու վերահաշվառել իրենց աջակողմյան տրանսպորտային միջոցները։ Ըստ նախարարի, Հայաստանում ՃՈ երթևեկության ապահովման օրենքի համաձայն, Հայաստանում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն, դրանով պայմանավորված, Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների համար։ Ուստի, աջակողմյան տրանսպորտային միջոցների շահագործումը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար, պարունակում ճանապարհային պատահարների ռիսկեր։ Ահա ինչու մշակվել է հիշյալ փոփոխությունը։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարցրեց․ «ճիշտ ենք հասկանու՞մ, որ տրված լուծումներով, ով այժմ ունի աջակողմյան տրանսպորտային միջոց, որևէ սահմանափակման չի ենթարկվում, կարող է օգտագործել, օտարել, տնօրինել մեքենան»։
Նախարարը նշեց, որ դա այդպես է, մինչև 2018թ ապրիլի 1-ը ձեռք բերված աջակողմյան մեքենաները կարող են շահագործել, վաճառել, հաշվառել։ Փոխվարչապետը հարցրեց, թե արդյոք կան վիճակագրական տվյալներ, փաստեր, այս որոշման հիմքում ընկած, թե՞ մտահոգությունները տեսական են։ Նախարարը նշեց, որ մտահոգությունները ելնում են թե օրենքից, թե վիճակագրական փաստերից, ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տված փաստերից, որոնք ապացուցում են, որ աջակողմյան տրանսպորտային միջոցների վթարկների քանակը 28 տոկոսով է ավել, իսկ այդ պատահարներից վիրավորների թիվը 39 տոկոսով է ավել։ Որոշումն ընդունվեց։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03