Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը, որը ուղեվարձը 400 դրամից բարձրացրել է 500 դրամի, դրա իրավունքն ունեցել է: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ երթուղին շահագործող ընկերությունը ժամանակին մրցույթը շահել է 500 դրամով, ուստի իրավունք ուներ իր հաշվին այդ գինն իջեցնելու, բայց բարձրացնելու իրավունք չուներ:
«Այսօր ինքը բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հանդիպելով իրենց հետ՝ կարող է ժամանակի ընթացքում փոխի այդ որոշումը»,- նշեց նախարարը:
Հարցին, թե կա՞ն այլ ընկերություններ, որոնք նույնպես մրցույթը շահել են ավելի բարձր գնով, սակայն երթուղին շահագործում են ավելի ցածր գնով և չի բացառվում, որ դրանք ևս ուղեվարձը բարձրացնեն, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի քանի նման ընկերություններ կան, սակայն չի կարող նշել այդ ընկերությունների ցանկը: Նա միաժամանակ նշեց, որ շուտով ներկայացնելու են միասնական տրանսպորտային համակարգ, որի արդյունքում ընդհանուր պատկերը կփոխվի:
Հարցին, թե արդյոք առաջիկայում ևս սպասվում են ուղեվարձի թանկացումներ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր կողմից ուսումնասիրություններ կարվեն ցանկացած այն ընկերությունների մոտ, որտեղ կունենանք այդպիսի դեպքեր: Մի քանի ընկերություններ կան, բայց եթե իրենք ժամանակին իրենց հաշվին առաջարկել են ցածր գին, մենք պետք է այսօր նայենք, թե այդ առաջարկված գինը համապատասխանում է, իրենց ստացած շահույթն ինչքան է, գերշահույթ է, թե ոչ, հետո կորոշենք: Այսօր եղել է այդ մի դեպքը, մնացածը կանոնակարգվելու է տրանսպորտային միասնական համակարգը ներկայացնելուց հետո»:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01